Մարգարետ Ֆուլեր
From Wikipedia, the free encyclopedia
Սառա Մարգարետ Ֆուլեր Օսլին (մայիսի 23, 1810(1810-05-23)[2][3][4][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][5] - հուլիսի 19, 1850(1850-07-19)[2][3][4][…], Fire Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Մարգարետ Ֆուլեր, ամերիկացի լրագրող, խմբագիր, քննադատ և կանանց իրավունքների պաշտպան, որը ներգրավված էր ամերիկյան տրանցենդենտալիզմի շարժմանը։ Նա առաջին կին գրախոսն էր ամերիկյան լրագրության իրականության մեջ։ Նրա՝ «Կինը իններորդ դարում» համարվում է առաջին խոշոր ֆեմինիստական աշխատանքը Միացյալ Նահանգներում։
Մարգարետ Ֆուլեր անգլ.՝ Margaret Fuller | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Sarah Margaret Fuller[1] |
Ծնվել է | մայիսի 23, 1810(1810-05-23)[2][3][4][…] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[1][5] |
Վախճանվել է | հուլիսի 19, 1850(1850-07-19)[2][3][4][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Fire Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի, լրագրող, ակնարկագիր, ինքնակենսագիր, գրող, փիլիսոփա, կանանց իրավունքների պաշտպան, գրական քննադատ և աբոլիցիոնիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Woman in the Nineteenth Century?[6] և տրանսցեդենտալիզմ |
Պարգևներ | |
Ամուսին | Giovanni Angelo Ossoli?[8] |
Զավակներ | Angelo Eugenio Filippo Ossoli?[8] |
Ներշնչվել է
| |
Margaret Fuller Վիքիպահեստում |
Ուշադրություն։ Այս էջը կամ բաժինը այլ լեզվով հոդվածի վատ թարգմանություն է։ Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։ |
Սառա Մարգարետ Ֆուլերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Նա տարրական կրթություն է ստացել իր հոր՝ Թիմոթի Ֆուլերի կողմից, որը մահացել է 1835 թվականին խոլերիայի պատճառով][9]։ Հետագայում նա ստացել է ավելի հիմնավոր կրթություն ու դարձել ուսուցիչ, իսկ 1840 թվականին նա դարձել է տրանսցենդենտալիստական ամսագրի առաջին խմբագիրը, այդ տարին նրա գործունեությունը սկսեց հաջողություն գրանցել, նախքան 1844 թվականին նրա միանալը Հորաս Գրելիի հովանավորության ներքո գտնվող Նյու Յորքի տրիբունայի աշխատակազմին[10]։ 1830-ականներին Նոր Անգլիայում Ֆուլերը ձեռք էր բերել ամենալավ ընթերցողի համբավը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում և առաջին կինը, որին թույլ տրվեց օգտվել Հարվարդի քոլեջի գրադարանից[11]։ Նրա առաջին աշխատանքը՝ «Կինը իններորդ դարում» լույս է տեսել 1854 թվականին։ Շուտով նա ներգրավվում է Իտալիայում տեղի ունեցող հեղափոխություններին, որպես Ջուզեպ Մազինի դաշնակից։
Նա սիրային կապ է ունեցել Ջիովանի Օսսոլիի հետ, որից էլ ունեցել է երեխա։ Ընտանիքի մնացած երեք անդամները զոհվել են Նյու Յորքի «Կրակե կղզի» նավում, երբ 1850 թվականին ուղևորվում էին Միացյալ Նահանգներ։ Ֆուլերի դին երբեք չի գտնվել։
Ֆուլերը կանանց իրավունքների պաշտպանության և մասնավորապես կանանց կրթության ու զբաղվածության ջատագով էր։ Դրա ապացույցն այն էր, երբ նա ապստամբեց Բոստոն-Քեմբրիջում ուսուցանվող մասնագիտությունների դեմ, քանի որ նրանք արգելում էին աղջիկներին մուտք գործել այդտեղ[12]։ Քոլեջի հետ միասին Ֆուլերը ցանականում էր զերծ մնալ իր «ուժեղ մտավոր բույրով» ուսուցիչներից[13]։ Նա նաև աջակցում էր հասարակության մեջ բազմաթիվ այլ բարեփոխումներին, ներառյալ բանտային բարեփոխումները և ստրուկների ազատագրումը Միացյալ Նահանգներում։ Կանանց իրավունքների ու ֆեմինիզմի բազմաթիվ այլ փաստաբաններ, ներառյալ Սյուզան Բ․ Էնթոնին, Ֆուլերին անվանել են ոգեշնչման աղբյուր։ Այնուամենայնիվ նրա ժամանակակիցներից շատերը չեն սատարել նրան, ինչպես օրինակ նրա նախկին ընկերներից Հարիեթ Մարտինոն։ Նա ասում էր, որ Ֆուլերն ավելի շատ խոսում է, քան գործում։
Ֆուլերի մահից կարճ ժամանակ անց նրա դերը թուլացել է։ Այն խմբագիրները, որոնք պատրաստել էին նրա նամակների հրապարակումը՝ մտածելով, որ նրա համբավը կարճատև է, նրա աշխատությունների մեծ մասը նախքան հրատարակելը գրաքննության ու փոփոխության են ենթարկել։