Մարաթոնյան վազք
From Wikipedia, the free encyclopedia
Մարաթոնյան վազք, խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ 195 մ)։ Անվանումը ստացել է Մարաթոն տեղանունից։ Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում։ Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ
Մարաթոնյան վազքն ընդգրկվեց օլիմպիական խաղերի (Աթենք, 1896) ծրագրում։ Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը։ Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժամ 8 րոպե 33, 6 վայրկյանի (Դ. Քլեյտոն, Ավստրալիա, 1969)։ Մարաթոնյան վազքի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉԺՀ), էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան)։