Մավրիկյան դրոնտ
From Wikipedia, the free encyclopedia
Մավրիկյան դրոնտ[1] կամ դոդո (լատին․՝ Raphus cucullatus), Raphus մոնոտիպ ցեղատեսակին պատկանող չթռչող (կամ վազող) թռչունների անհետացած տեսակ։ Համարվում է Մավրիկիոս կղզու էնդեմ։ Առաջին հիշատակությունը հայտնվել է 1598 թվականին կղզի ժամանած հոլանդացի ծովագնացների կողմից։ Մարդու հայտնվելուց հետո այս թռչունը դարձավ սոված նավաստիների, ընտանի կենդանիների, ինչպես նաև ինվազիոն տեսակների զոհը։ Վերջին անգամ բնական միջավայրում հանդիպել է 1662 թվականին։ Անհետացումը միանգամից չի նկատվել։ Շատ բնագետներ երկար ժամանակ համարում էին առեղծվածային կենդանի, մինչև 19-րդ դարի 40-ական թվականները, երբ անցկացվեցին պահպանված տեսակների մնացորդների հետազոտություններ, որոնք Եվրոպա էին բերվել դեռևս 17-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ հայտնաբերել են միջտեսակային կապը աղավնիների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր կղզում հայտնաբերվել են թռչունների մեծ քանակությամբ կիսաբրածոներ, մեծ մասամբ Մար-օ-Սոնժ ճահճի մոտակայքից։ Դոդոյի ամենամոտ ցեղակիցը համարվում է, նույնպես անհետացած, ռոդրիգեսյան դրոնտը (Pezophaps solitarius), որի հետ նա միավորված է դրոնտանմանների ենթընտանիքի մեջ, որը մտնում է աղավնանմանների ընտանիքի մեջ։
† Մավրիկյան դրոնտ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Raphus cucullatus | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Այս տեսակի անհետացումը՝ հայտնաբերելուց մոտ մեկ դար անց, ստիպեց գիտական հանրությանը ուշադրություն դարձնել մինչ այդ անհայտ խնդրի՝ մարդու մասնակցությանը կենդանիների անհետացմանը, իսկ դոդոն հանրաճանաչ դարձավ Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսներից մեկի շնորհիվ։ Թռչունը դարձավ Մավրիկիոսի խորհրդանիշներից մեկը․ նրա նկարը պատկերված է երկրի զինանշանի վրա (հաստատված է 1906 թվականին) և լայնորեն կիրառվում է հուշանվերների արտադրությունում։
Դոդոյի արտաքին տեսքը հայտնի է միայն 17-րդ դարի պատկերների և գրավոր աղբյուրների միջոցով։ Քանի որ կան որոշ էսքիզներ, որոնք կատարվել են կենդանի տեսակների պատճեններով և մինչև այժմ պահպանվել են, հնարավորություն են տալիս մեծ ճշտությամբ պատկերել թռչնի տեսքը։ Բայց և այնպես շատ քիչ վստահությամբ կարելի է խոսել նրա վարքի մասին։ Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ մավրիկյան դրոնտը ունեցել է մոտ մեկ մետր հասակ և կշռել է մոտ 10-18 կգ։ Նկարներում թռչունը ունեցել է շագանակա-մոխրագույն փետրավորում, դեղին ոտքեր, պոչի վրա փետուրների ոչ մեծ փունջ և մոխրագույն, գանգի դիմային մասում փետրազուրկ, սև, դեղին կամ կանաչ կտուցով գլուխ։ Հիմնական բնակության միջավայրը, հավանաբար, եղել են կղզու համեմատաբար չոր, մերձափնյա տարածքները։ Ենթադրվում է, որ մավրիկյան դրոնտը կորցրել է թռչելու ունակությունը մեծ քանակությամբ սննդի առկայության (համարվում է, որ սննդի մեջ մտնում էին թափված մրգերը) և վտանգավոր գիշատիչների բացակայության հետևանքով։