Մասնակից:Vopyan/Ավազարկղ 2
From Wikipedia, the free encyclopedia
Հույզեր, հոգեկան վիճակներ են՝ կապված նյարդային համակարգի հետ[1][2][3]։ Առաջացնում են քիմիական փոփոխություններ, որոնք տարբեր կերպ կապված են մտածողության, զգացմունքների, վարքային հակազդումների և հաճույքի կամ տառապանքի աստիճանի հետ[4][5]։ Ներկայումս գիտական համաձայնեցված սահմանում չկա։ Հույզերը հաճախ միահյուսում են տրամադրությունը, խառնվածքը, անհատականությունը, մոտիվացիան[6]։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հույզերի ոլորտում հետազոտությունները էականորեն աճել են՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ․ հոգեբանություն, նյարդագիտություն, բժշկություն, պատմություն, հույզերի սոցիոլոգիա և ինֆորմատիկա։ Բազմաթիվ տեսություններ, որոնք փորձում են բացատրել հույզերի առաջացումը, նեյրոբիոլոգիան, փորձը և գործառույթները միայն նպաստել այդ ոլորտի ավելի ինտենսիվ հետազոտությանը[7]։
Հույզերը կարող են սահմանվել որպես դրական կամ բացասական փորձ՝ կապված որոշակի ձևի ֆիզիկական ակտիվության հետ։ Հույզերն առաջացնում են տարբեր ֆիզիկական, վարքային և կոգնիտիվ փոփոխություններ։ Հույզերի առաջնային դերը հարմարվողական վարքի մոտիվացիան է[8][9]։
Որոշ տեսություններում ճանաչողությունը հույզերի կարևոր ասպեկտն է։ Այն գործողությունը, որն առաջին հերթին ազդում է հույզերի վրա՝ զգացողություններն են, որոնք կարող են թվալ չմտածված, բայց մտավոր գործողություններ դեռևս անհրաժեշտ են, հատկապես՝ մեկնաբանման պրոցեսում։ Օրինակ՝ գիտակցումը, որ մենք վտանգավոր իրադրությունում ենք և մեր մարմնի նյարդային համակարգի հետագա գրգռումը մեր վախի զգացողության անբաժանելի փորձառությունն է։ Ինչևէ, ըստ այլ տեսության հույզերը անջատ են և կարող են նախորդել ճանաչողությանը[10]։ Բնորոշվում է վերբալ մեկնաբանություններով, որը նկարարգրում է ներքին վիճակը[11]։
Հույզերը կոմպլեքսային են։ Ըստ որոշ տեսությունների՝ դրանք զգացողությունների վիճակներ են, որոնք հանգեցնում են մեր վարքի ֆիզիկակական և հոգեբանական փոփոխություններին[5]։ Հույզերի ֆիզիոլոգիան անմիջականորեն կապված է նյարդային համակարգի արթմնիության հետ։ Հույզերը նաև կապված են վարքային կանխատրամադրվածության հետ։ Էքստրավերտները ավելի հակված են լինել սոցիալական և ի ցույց դնել իրենց հույզերը, մինչդեռ ինտրովերտները այդքան էլ սոցիալական էակներ չեն և հակված են վերահսկելու իրենց հույզերը։ Հույզերը հաճախ դրական կամ բացասական մոտիվացիայի շարժիչ ուժերից են[12]։ Ըստ այլ տեսությունների՝ հույզերը բռնությունների պատճառ չեն, այլ պարզ բաղադրիչների համախտանիշ, որոնք կարող են ներառել մոտիվացիաները, զգացողությունները, վարքը և ֆիզիկակակն փոփոխությունները, բայց այս բաղադրիչներից ոչ մեկ հույզ չէ[13]։
Հույզերը ներառում են տարբեր կոմպոնենտներ, ինչպիսիք են՝ սուբյեկտիվ փորձը, ճանաչողությունը, արտահայտիչ վարքը, հոգեֆիզիոլագիական փոփոխությունները և օժանդակող վարքը։ Գիտնականները փորձել են նույնականցնել հույզերը այս կոմպոնենտներից մեկի հետ․ Վիլյամ Ջեյմսը՝ սուբյեկտիվ փորձի, բիհեյվորիստները՝ օժանդակող վարքի, հոգեֆիզիոլոգները՝ ֆիզիոլագիական փոփոխությունների հետ և այլն։ Վերջերս հույզերը կապում են նշված բոլոր կոմպոնենտների հետ, որոնցից յուրաքանչյուրը դասակարգվում է մի փոքր տարբեր՝ կապված ակադեմիական կարգի հետ։ Հոգեբանությունում և փիլիսոփայությունում հույզերը սովորաբար իրենց մեջ ներառում են սուբյեկտիվ, զգացողական փորձառություն, որն առաջին հերթին բնութագրվում է հոգեֆիզիոլոգիական փորձով, բիոլոգիական ռեակցիայով և մտավոր վիճակներով։ Հույզերի նման բազմաբաղադրիչ նկարագրությունը հանդիպում է սոցիոլոգիայում։ Օրինակ՝ Պեգի Թոիտսը[14] հույզերը նկարագրում է որպես ֆիզիոլոգիական բաղադրիչ, որը ներառում է մշակութային և էմոցիոնալ կողմեր (զայրույթ, զարմանք և այլն), մարմնի արտահայտիչ գործողություններ։