Մասնակից:TovmasT/Սևագրություն 3
From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ շարժում (պարս.՝ جنبش سبز), քաղաքական շարժում Իրանում, որը առաջացել է 2009 թվականին այդ երկրում նախագահական ընտրությունների ենթադրյալ կեղծիքների դեմ ցույցերից: Շարժման առաջնորդները համարվել են 2009 թվականի ընտրություններում պարտված Միր Հոսեյն Մուսավին (ով հետագայում ստեղծել է չգրանցված «Հույսի կանաչ ուղի» քաղաքական կուսակցությունը) և Իսլամական խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ Մեհդի Քարուբին։ Կանաչ շարժումն իր նպատակն է հռչակել Իրանում գոյություն ունեցող քաղաքական համակարգի բարեփոխումները և իր հակառակորդների կողմից մեղադրվել է դիվերսիոն հակապետական և հակաիսլամական գործունեության մեջ[1]։