Մասնակից:Sose Markosyan/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկեգույն ստաֆիլոկոկ (լատ. Staphylococcus aureus), ֆիրմիկյուտների դասին պատկանող գրամ-դրական բակտերիա, մարմնի միկրոֆլորայի մաս, հիմնականում գտնվում է վերին շնչուղիներում և մաշկի վրա։ Այն հաճախ դրական է կատալազի և նիտրատների վերականգնման համար և հանդիսանում է ֆակուլտատիվ անաէրոբ, որը կարող է աճել առանց թթվածնի անհրաժեշտության[1]։ Չնայած S. aureus-ը սովորաբար հանդես է գալիս որպես մարդու միկրոֆլորայի համադրիչ, այն կարող է նաև դառնալ պաթոգեն՝ հանդիսանալով մաշկի վարակների տարածված պատճառ՝ ներառյալ թարախակույտերը, շնչառական վարակները, ինչպիսիք են սինուսիտը և սննդային թունավորումը: հարուցիչշտամները հաճախ նպաստում են բորբոքումների առաջացմանը՝ առաջացնելով վիրուսային գործոններ, ինչպիսիք են ուժեղ սպիտակուցային տոքսինները և բջջային-մակերեսի սպիտակուցի արտահայտումը, որը միանում և ապաակտիվացնում է հակամարմինները: S. aureus-ը հակամանրէային դիմադրության և հակաբիոտիկների նկատմամբ շտամների առաջացմամբ, ինչպիսին է մետիցիլինի նկատմամբ կայուն S. aureus-ը (methicilin resistant S. Aureus, MRSA), մահացությունների առաջատար պաթոգեններից մեկն է, ինչը համաշխարհային խնդիր է կլինիկական բժշկության մեջ: Չնայած բազմաթիվ հետազոտություններին և մշակումներին, S. aureus-ի դեմ պատվաստանյութ չի հաստատվել:
Sose Markosyan/Ավազարկղ1 |
---|
Մարդկային բնակչության մոտ 20%-ից 30%-ը S. aureus-ի երկարաժամկետ կրողներ են[2][3]. այն կարող է հայտնաբերվել նորմալ մաշկի միկրոֆլորայում, քթանցքներում[2][4] և կանանց ստորին վերարտադրողական տրակտում[5][6]: S. aureus-ը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ սկսած աննշան մաշկային վարակներից, ինչպիսիք են բշտիկները[7], շփաբորբ, թարախակույտ, ցելյուլիտ, բշտիկաբորբ, կարբունկուլներ, այրված մաշկի համախտանիշ և թարախակույտներ, մինչև կյանքին սպառնացող հիվանդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, մենինգիտը, օստեոմիելիտը, էնդոկարդիտը, թունավոր շոկի համախտանիշ, բակտերեմիա և սեպսիս։ Այն դեռևս հիվանդանոցում ձեռք բերված վարակների հինգ ամենատարածված պատճառներից մեկն է և հաճախ վիրահատությունից հետո վերքերի վարակման պատճառ է հանդիսանում: Ամեն տարի մոտ 500,000 հիվանդանոցային հիվանդներ ԱՄՆ-ում ստանում են ստաֆիլոկոկային վարակ, հիմնականում S. aureus-ով[8]։ ԱՄՆ-ում տարեկան մինչև 50,000 մահ կապված է ստաֆիլոկոկային վարակի հետ[9]։