Մասնակից:Sigma'am/100 խոշորագույն ավիավթարներ
From Wikipedia, the free encyclopedia
Այս ցանկը ներառում է ավիացիայի պատմության մեջ զոհերի քանակով100 խոշորագույն աղետները: Աղետները դասակարգված են պատահարի ընթացքում զոհերի ընդհանուր թվինվազման կարգով: Եթե զոհվածների թիվը համընկնում է, ապա գերակա է աղետի ամսաթիվը: Զոհերի թիվը որոշվում է ինքնաթիռում զոհվածների թվին գումարելով երկրի վրա զոհվածների թիվը: Եթե մարդ մահացել է պատահարի 30 օրը լրանալուց հետո, ապա այն դասակարգվում է որպես «մահվան ելքով առողջությանը վնաս հասցնել», ուստի նա չի հաշվառվում որպես զոհ: Օդանավերի բախումը դիտվում է որպես մեկ դեպք[1]:
Սա Sigma'am մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Ցանկում նշված ավիավթարներից 33-ը ունեն 200 և ավելի զոհեր, այդ թվում 8-ը՝ ավելի քան 300: Հարկ է նշել, որ չնայած ցանկում ներառված են 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները (Boeing-767-ի աղետը Նյու Յորքում և մեկ Boeing 757-ի՝ Վաշինգտոնում), համաձայն NTSB դրանք չեն համընկնում «ավիավթար» սահմանմանը[2][3]: Ուստի առանձին ինքնաթիռի խոշորագույն վթար համարվում է 1985 թվականի օգոստոսի 12-ին Տոկիոյի մոտակայքում Boeing 747 ինքնաթիռի վթարը (520 զոհ): Պատմության մեջ խոշորագույն ավիավթար է համարվում 1977 թվականի մարտի 27-ին Լոս Ռոդեոս օդանավակայանում բախումը (583 զոհ)[4]: