Մասնակից:Shush Aghababyan/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Վաթսոն, հարցեր պատասխանող համակարգչային համակարգ, որը կարող է պատասխանել բնական լեզվով տրված հարցերին[1], որը մշակվել է IBM-ի DeepQA նախագծում՝ գլխավոր հետազոտող Դեյվիդ Ֆերուչիի գլխավորած հետազոտական թիմի կողմից[2]: Վաթսոնն անվանվել է IBM-ի հիմնադիր և առաջին գործադիր տնօրեն, արդյունաբերող Թոմաս Վաթսոնի պատվին[3][4]։
Համակարգչային համակարգը ի սկզբանե ստեղծվել է հեռուստատեսային Jeopardy խաղի հարցերին պատասխանելու համար[5], իսկ 2011-ին Վաթսոն համակարգչային համակարգը մրցում է Jeopardy-ում չեմպիոններ Բրեդ Ռաթերի և Քեն Ջենինգսի դեմ[3][6]՝ շահելով 1 միլիոն դոլար առաջին տեղի մրցանակը[7]:
2013 թվականի փետրվարին IBM-ը հայտարարեց, որ Վաթսոն ծրագրային համակարգի առաջին առևտրային հավելվածը կլինի թոքերի քաղցկեղի բուժման կառավարման որոշումների օգտագործումը Նյու Յորքի Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնում, WellPoint-ի (այժմ՝ Anthem) հետ համատեղ[8]: 2013 թվականին Մանոյ Սաքսենան՝ IBM Վաթսոնի բիզնեսի ղեկավարը, ասաց, որ ոլորտում գործող բուժքույրերի 90%-ը, ովքեր օգտագործում են Վաթսոնը, այժմ հետևում են նրա ուղեցույցին[9]: