Մասնակից:SON Harutyunyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մարդկային հասարակություն կոնտեքստում ընտանիքը (լատին․՝ familia) մարդկանց խումբ է՝ կապված կա՛մ արյունակցական (ճանաչված ծննդով), կա՛մ ազգակցական (ամուսնությամբ կամ այլ հարաբերությամբ) կապերով, կա՛մ համակեցությամբ, կամ էլ այս բոլորը միասին։ Անմիջական ընտանիքի անդամներ կարող են լինել ամուսինները, ծնողները, եղբայրները, քույրերը, որդիները և դուստրերը։ Ընդլայնված ընտանիքի անդամները կարող են լինել տատիկ-պապիկները, մորաքույրերը կամ հորաքույրերը, քեռիները կամ հորեղբայրները, զարմիկները կամ զարմուհիները, եղբորորդիները և տալերը կամ տագրերը։ Երբեմն նրանք համարվում են նաև անմիջական ընտանիքի անդամներ՝ կախված նրանց հետ անհատի հատուկ հարաբերություններից։
Բազմաթիվ հասարակություններում ընտանիքը երեխաների սոցիալականացման գլխավոր կառույցն է: Որպես երեխաների դաստիարակության հիմնաքար՝ մարդաբանները ընդհանուր առմամբ ընտանիքները դասակարգում են որպես մայրիշխանական (մայրը և իր երեխաները), ամուսնական (կինը, ամուսինը և երեխաները, կոչվում է նաև միջուկային ընտանիք), հորեղբայրական (տատիկ-պապիկ, եղբայր, նրա քույրը և իր երեխաները) կամ ընդլայնված ընտանիք (ծնողները և երեխաները համատեղ բնակվում են ծնողներից մեկի ընտանիքի մյուս անդամների հետ): Ընտանիքի անդամների միջև սեռական հարաբերությունները կարգավորվում են ինցեստն արգելող կանոններով, որոնցից է ինցեստի տաբուն:
«Ընտանիք» բառը կարող է օգտագործվել փոխաբերական իմաստով՝ ավելի ընդգրկուն կատեգորիաներ արտահայտելու համար, ինչպիսիք են համայնքը, ազգը, գլոբալ գյուղը և հումանիզմը:
Տոհմաբանությունն ուսումնասիրում է տոհմածառերի կառուցվածքն ու պատմությունը:
Ընտանիքը նաև կարևոր տնտեսական միավոր է, որն ուսումնասիրվում է ընտանեկան տնտեսագիտության մեջ: