Մասնակից:RozaArs/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ցին դինաստիա, պաշտոնապես Մեծ Ցինը[1](չինարեն՝ 大清國), ինչպես նաև հայտնի որպես Մեծն Ցինի Կայսրություն կամ Մանջուրյան դինաստիա, Չինաստանի վերջին կայսերական դինաստիան է։ Կառավարել է երկիրը 1644-1912 թվականներին, 1917 թվականին կարճ վերահաստատումով (վերջինս տևել է ընդամենը 11 օր)։ Ցին դարաշրջանին նախորդել է Մին դինաստիան, և հաջորդել Չինաստանի հանրապետությունը։ Բազմամշակութ Ցին կայսրությունը գոյություն է ունեցել գրեթե 3 դար և տարածքային հիմք է հանդիսացել ժամանակակից Չինաստանի համար։
|
Դինաստիան ստեղծվել է Մանջուրիայի Այսին Գյորո տոհմի կողմից։ XVI դարի վերջին Մին դինաստիայի վասալ Այսինգյորո Նուրհացին սկսեց վերամիավորել ջուրջենական տոհմերը, այսպես կոչված՝ «Ութ դրոշի բանակի» մեջ։ Նուրհացին կազմավորեց նրանցից ոչ միայն ռազմական ուժ, այլ նաև սոցիալական ընդհանրություն, որը հայտնի դարձավ որպես Մանջուրիա։ 1636 թվականին նրա որդին՝ Այսինգյորո Աբահայը սկսեց դուրս մղել Մինի ուժերը Լյաոնինից և նոր դիանստիան հռչակեց Ցին։ 1644 թվականին գյուղացիական ապստամբ զորքը, որը գլխավորում էր Լի Ձիչենը, գրավեց երկրի մայրաքաղաք Պեկինը։ Մինի գեներալ Ու Սանգույը համաձայնության եկավ մանջուրների հետ և բացեց Շանհայի անցումը Ութ դրոշի բանակի համար, որը գլխավորում էր թագաժառանգ Դորգոնը, ով ճնշեց ապստամբությունը և վռնդեց ապստամբներին մայրաքաղաքից։ Չինաստանի գրավումը մանջուրների կողմից շարունակվեց մինչև 1683 թվականին և ավարտվեց միայն Կանսի կայսեր օրոք (կառավարել է 1661-1722 թվականներին)։ Ցյանլուն կայսեր Տասը Մեծ Արշավները, որոք նա ձեռնարկեց 1750-1790-ական թվականներին, ընդլայնեցին Չինաստանի ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։ Չնայած Ցինի վաղ կայսրերը շարունակում էին հետևել մանջուրական ապրելակերպին, և կրելով կայսեր պաշտոնական կոչումը, շարունակում էին միաժամանակ մնալ նաև մոնղոլների խաներ և հովանավորել բուդդիզմին Տիբեթում, նրանք կառավարում էին երկիրը ցուցաբերելով կոնֆուցիական մոտեցում և բյուրոկրատական ապարատ, որոնք ավանդական էին Չինաստանի համար։ Նրանք պահպանեցին և օգտագործեցին քննությունների ավանդական համակարգը, հավաքագրելով հան-չինացիներին պետական ապարատ, և հասան հարևան պետությունների հետ վասալական հարաբերությունների հաստատման, որոնք նախորդ դինաստիայի կառավարման ժամանակ արդեն սովորական էին։ Այնպիսի շրջաններում, ինչպիսին Թայվանն է, ցին տիրակալների արտաքին քաղաքականությունը նման էր գաղութայինի։ [2]
Ցյանլուն կայսեր (1735-1796) կառավարման օրոք կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին, որից սկսվեց Ցինի անկումը։ Կայսրության բնակչությունը աճեց՝ հասնելով մոտ 400 միլիոնի, բայց հարկերն ու գանձումները մնում էին ցածր, ինչը հիմք հանդիսացավ ապագա խնդիրների և ճգնաժամի համար։ Կոռուպցիան առկա էր բոլոր ճյուղերում, իսկ ապստամբները ընդդիմանում էին պետությանը, մինչդեռ կառավարող էլիտան հրաժարվում էր փոխել իր հայացքները՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ։ Եվրոպական զորքերը, հաղթելով Չինաստանին Առաջին ափիոնային պատերազմում, Ցին կայսրության հետ կնքեցին անհավասար պայմանագրեր, ներմուծելով ազատ առևտուրը, տարերկրայնությունը և ազատ նավահանգիստները, որոնք գտնվում էին արտերկրացիների հսկողության տակ։ Տայպինների ապստամբությունը և Դունգանյան ապստամբությունը Կենտրոնական Ասիայում 20 միլիոն մարդու կյանք խլեցին։ Այս բոլոր աղետները բերեցին հասարակության էլիտայի համախմբմանը և հրատապ բարեփոխումների իրականացմանը։ Սակայն նրանց առաջին փորձերը ձախողվեցին Առաջին ճապոնա-չինական պատերազմում կրած պարտության հետևանքով։ 1895 թվականի ջախջախումը հանգեցրեց նրան, որ կայսրությունը կորցրեց հսկողությունը Թայվանի վրա և աղդեցությունը Կորեայի վրա։ Դրան հետևեց ռազմական վերակազմավորում, բայց խոստումնալից Հարյուր օրվա բարեփոխումները ձախողվեցին Ցիսի կայսրուհու դիմակայության պատճառով, ով թեև դաժան, բայց ազդեցիկ առաջնորդ էր։ Այնուհետև, ընդդիմանալով «Բռնցքամարտային ապստամբությանը», ութ օտարերկրյա տերություններ ներխուժեցին Չինաստան, Ցիսին նրանց պատերազմ հայտարարեց, բայց պարտվեց և ամբողջ կայսերական արքունիքը լքեց մայրաքաղաքը։
Տալով համաձայնություն ստորագրել Վերջնական արձանագրությունը, կառավարությունը նախաձեռնեց երկրում աննախադեպ հարկային և ադմինիստրատիվ բարեփոխումներ, ներառյալ ընտրությունները, օրենքների նոր միավորումը և չեղարկեց պետական քննությունների համակարգը։ Սուն Յատսենը և այլ հեղափոխականներ փորձում էին Ցին միապետությունը վերափոխել միասնական պետության և դրա համար պայքարում էին Լյան Ցինչաոյի նման հեղափոխականների և Կան Յուվեի նման միապետականների հետ։ 1908 թվականին կայսր Գուանսյուի և կայսրուհի Ցիսիի մահվանից հետո անփոխզիջում մանջուրական դատարանը դադարեցրեց բարեփոխումները։ 1911 թվականի հոկտեմբերի 11-ին սկսվեցին խռովություններ, որոնք վերաճեցին Սինհայան հեղափոխության։ Պու ին, վերջին կայսրը, հրաժարվեց գահից 1912 թվականի փետրվարի 12-ին։