Մասնակից:Narine Man/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմաստիճան (լատ. temperatura - պատշաճ խառնուրդ, նորմալ վիճակ,) ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է թերմոդինամիկական համակարգը և աստիճանաբար արտահայտում է մարմնի տարբեր աստիճանի ջերմության ներըմբռնումհասկացությունը:
Կենդանի օրգանիզմները կարող են ուղակիորեն ջերմության և սառնության զգացողությունները զգալ զգայարանների միջոցով: Այնուամենայնիվ, ջերմաստիճանի ճշգրիտ որոշումը պահանջում է, որ ջերմաստիճանը չափվի օբյեկտիվորեն օգտագործելով որոշակի գործիքներ: Նման սարքերը կոչվում են ջերմաչափեր և չափում են այսպես կոչված էմպիրիկ ջերմաստիճանը: Էմպիրիկ սանդղակով ջերմաստիճանը որոշվում է 2 հիմնարար կետերի միջև եղած ստորաբաժանումների քանակով, այդպես են ստեղծված կիրառվող Ցելսյուսի սանդղակը, ֆարենհայտի և ուրիշների սանդղակները: Կելվինի սանդղակով ջերմաստիճանը որոշվում է մեկ հիմակետի միջոցով[1] հաշվի առնելով այն հանգամանքը,որ բնության մեջ կա մի նվազագույն սահմանաչափ՝ բացարձակ զրո: Վերին ջերմաստիճանը սահմանափակում է Պլանկի ջերմաստիճանը:
Եթե համակարգը գտնվում է ջերմային հավասարակշռության մեջ, ապա նրա բոլոր մասերի ջերմությունը նույնն է: Հակառակ դեպքում համակարում էներգիան փոխանցվում է ավելի ջեռուցված մասերից դեպի ավելի քիչ ջերմացնող մասերը, ինչը հանգեցնում է ջերմաստիճանի հավասարեցմանը համակարգում և նրանք համապատասխանում են ջերմաստիճանի բաշխման համակարգում կամ ջերմաստիճանի սկալյար դաշտում: Ջերմադինամիկայում ջերմաստիճանը ինտենսիվ թերմոդինամիկ մեծություն է:
Թերմոդինամիկայի հետ մեկտեղ, ֆիզիկայի այլ բաժիններում կարող են ներկայացվել ջերմաստիճանի որոշման այլ եղանակներ: Մոլեկուլային-կինետիկ տեսությունում ցույց է տրված, որ ջերմաստիճանը համամասնական է համակարգի մասնիկների միջին քանակային էներգիային: Ջերմաստիճանը որոշում է մասնիկների բաշխումը էներգետիկ համակարգի մակարդակներում (տե՛ս Մաքսվել- Բոլցմանի վիճակագրություն), մասնիկների բաշխման արագությունները (Տես, Մաքսվելի բաշխումը), իոնացման աստիճանը (տես, Սախայի հավասարում), արտանետումների սպեկտրային խտությունը (տես Պլանկի ճառագայթման օրենք), ամբողջական ճառագայթման խտությունը (տես, Ստեֆան-Բոլցմանի օրենք) և այլն: Բոլցմանի բաշխման պարամետրերի մեջ մտնող ջերմաստիճանները հաճախ կոչվում են շարժման ջերմաստիճան, Սահայի բանաձևը՝ իոնացման ջերմաստիճան և Ստեֆանի- Բոլցմանի օրենքը՝ ճառագայթային ջերմաստիճան: Թերմոդինամիկ հավասարակշռության համակարգում այս բոլոր պարամետրերը հավասար են միմյանց և կոչվում են պարզապես ջերմաստիճանային համակարգ[2]:
Միջազգային միավորների համակարգում (անգլ. International System of Quantities, ISQ) ջերմաստիճանը ընտովեւմ է, որպես համակարգի յոթ հիմնական ֆիզիկական մեծություններից մեկը: Միավորների միջազգային համակարգում (SI) Կելվինի ջերմաստիճանը համարվում է յոթ հիմանական սորաբաժանումներից մեկը SI [3]: SI համակարգում եւ գործնականում կիրառվում ևնաեւ Ցելսիուսի ջերմաստիճանը, որի միավորը Ցելսիուսի սանդղակում (° C) աստիճանն է, հավասար է Կել ինին[4]: Սա հարմար է, քանի որ Երկրի կլիմայական առավելագույն գործընթացները ընթանում են բնական պայմաններում, -50-ից +50 °C-ի պայմաններում: