Մասնակից:Nare Tirabyan/Ավազարկղ10
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Դավիթ Թրիմբլ, Բարոն Թրիմբլ, Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչ էր, ով 1998-2002 թվականներին Հյուսիսային Իռլանդիայի երդմնակալության առաջին նախարարն էր, իսկ 1995-ից 2005 թվականներին Օլսթեր Յունիոնիստական կուսակցության(ՕՅԿ) առաջնորդը:[1] Նա նաև եղել է Պառլամենտի անդամ 1990-ից 2005 թվականներին և խորհրդարանի անդամ 1998-ից 2007 թվականներին։
Թրիմբլը սկսել է իր կարիերան՝ դասավանդելով իրավաբանություն Բելֆաստի Քուինս համալսարանում 1970-ականներին, այդ ընթացքում նա սկսեց ներգրավվել կիսառազմականացված Ավանգարդ առաջադիմական միութենական կուսակցությունում։ 1975 թվականին նա ընտրվել է Հյուսիսային Իռլանդիայի Սահմանադրական Կոնվենցիայի անդամ, իսկ 1978 թվականին միացել է ՕՅԿ-ին։[1] Մնալով Քուինսի համալսարանում, նա շարունակում է իր ակադեմիական կարիերան մինչև 1990 թվականին խորհրդարանի ընտրատարածի պատգամավոր ընտրվելը: 1995-ին նա անսպասելիորեն ընտրվում է ՕՅԿ-ի ղեկավար:[1] Նա մեծ դեր է ունենում բանակցություններում, որոնք հանգեցնում են Բելֆաստի համաձայնագրի կնքմանը 1998 թվականին, և այդ տարի իր ջանքերի արդյունքում Ջոն Հյումի հետ միասին արժանանում է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Հետագայում նա ընտրվում է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար, թեև նրա պաշտոնավարումը բուռն էր և հաճախ ընդհատվում էր Իռլանդիայի հանրապետական բանակի ժամանակավոր ապառազմականացման ժամանակացույցի շուրջ տարաձայնություններով:
2006 թվականի հունիսին նա ընդունում է հարատև գործընկերության առաջարկը Լորդերի պալատում՝ ստանալով Բարոն Թրիմբլ տիտղոսը Անտրիմ շրջանի Լիսնագարվի քաղաքից:[2] Նա կրկին չմասնակցեց Վեհաժողովին, որը վերջապես գումարվեց 2007 թվականին, փոխարենը լքում է ՕՅԿ-ն՝ Պահպանողական կուսակցությանը միանալու համար։[3]