Մասնակից:Monicaabrahamyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մորթյա հագուստը կաթնասունների մշակված կաշվից պատրաստված հագուստ է։ Մորթին հագուստի ամենահին ձևերից մեկն է, և ենթադրվում է, որ այն առնվազն 120 000 տարի լայնորեն օգտագործվում է մարդկանց կողմից:[1] «Մորթի» տերմինը հաճախ օգտագործվում է հագուստի հատուկ տարրի համար, օրինակ՝ վերարկու, թիկնոց կամ շալ՝ պատրաստված կենդանիների մորթուց:
Մարդիկ կրում են մորթյա հագուստ՝ իրենց պաշտպանելու ցուրտ կլիմայական պայմաններից և սառը քամուց, սակայն, ըստ փաստագրված ապացույցների, մորթին որպես սոցիալական կարգավիճակի նշան է դեռևս 2000 տարի առաջվանից, երբ հին եգիպտական կայսրերն ու քահանայապետները կրում էին հովազի մորթի: [2]
Պատմականորեն եվրոպական և մերձավորարևելյան մշակույթներում մորթյա հագուստները հաճախ ունեին բաճկոնի տեսք, որի մորթին դեպի ներս էր, սակայն 19-րդ դարում մոդայիկ դարձավ փոկի մորթյա բաճկոնները, որոնց մորթին դեպի դուրս էր ուղղված:[3] Աշխարհում երկու ոճերն էլ տարածված են՝ մորթյա երեսպատումներն ավելի շատ ջերմային առավելություններ են տալիս, իսկ արտաքին մորթիները ավելի շատ նորաձև նպատակ են հետապնդում: