Մասնակից:MarieBeg/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Էդրիան Նիկոլաս Մաթյու Թոուս[5] (անգլ.՝ Adrian Nicholas Matthews Thaws, հունվարի 27, 1968) հայտնի Թրիքի բեմական կեղծանվամբ, անգլիացի պրոդյուսեր [6], ռեփեր և դերասան[7]: Ծնվելով ու կյանքի վաղ շրջանն անց կացնելով Բրեսթոլում ՝ նա սկսեց իր կարիերան որպես համագործակցող և ռեփփեր/պրոդյուսեր, հայտնի է որպես Մեսիվ Ըթեք խմբի հիմնադրող ՝ Ռոբերտ դել Նայեի, Գրենթ Մարշալի ու Անդրյու Վաուլզի մասնակցությամբ: Նա 1995 թվականին սկիզբ դրեց իր սոլո կարիերային «Maxinquaye» դեբյուտային ալբոմով: Ալբոմի թողարկումը մեծ համբավ շնորհեց Թրիքիին և նշանավորեց երկարատև համագործակցություն վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ: 1996 թվականին թողարկեց ևս 4 ստուդիո ալբոմ ՝ ներառյալ «Pre-Millenium Tension»-ը ու «Nearly God»-ը: 2000 թվականից ի վեր թողարկել է 9 ստուդիո ալբոմ, վերջինը ՝ «Fall to pieces» (2020): 2016 թվականին նա մի քանի անգամ ելույթ է ունենում Մեսիվ Ըթաքի համերգներին ՝ միաժամանակ շարունակելով իր սոլո կարիերան: Թրիքին թրիփ հոփ երաժշտության հիմնադիրն է, նրա ստեծագործությունները առանձնանում են մութ, բարդ երաժշտական ոճով, որը մեկտեղում է տարբերվող մշակութային ազդեցություններն ու ժանրերը ՝ ներառյալ հիփ-հոփը, ալտերնատիվ ռոքը և ռագան [8]: Իր կարիերայի ընթացքում Թրիքին համագործակցել է մեծ թվով արտիստների հետ, նրանց թվում ՝ Թերրի Հոլի, Բյորկի, Գրեյվդիգազի, Գրեյս Ջոնսի, Փի Հարվիի [1] ու Էմել Մաթլութիի[9]:
Թրիքի | |
---|---|
Թրիքին 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tricky |
Ի ծնե անուն | Էդրիան Նիկոլաս Մաթիուս Թոուս |
Նաև հայտնի է որպես | Թրիքի Քիդ, Թրիքի Ռոք |
Ծնվել է | Բրիսթոլ,Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Թրիփ հոփ[1][2], էլեկտրոնային երաժշտություն[3], Ալտերնատիվ հիփ-հոփ[4] |
Մասնագիտություն | պրոդյուսեր, երաժիշտ,վոկալիստ,դերասան |
Լեյբլ | False Idols, Domino,Epitaph,Island |
Կապված | Ուայլդ Բանչ,Դեյմ Գրիս, Դիջեյ Մագզ, Մեսիվ Ըթաք, Մարկ Սթյուարթ, Մարթինա Թոփլի-Բըրդ |
Կայք | trickysite.com |