Մասնակից:MariamBalayan2023/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Առեղծված (անգլ.՝ Mystery) գեղարվեստական ժանր է,որտեղ իրադարձության բնույթը, սովորաբար սպանություն կամ այլ հանցագործություն, մնում է առեղծվածային մինչև պատմության ավարտը:[1] Հաճախ կասկածյալների փակ շրջանակում` յուրաքանչյուր կասկածյալի սովորաբար տրվում է արժանահավատ շարժառիթ, և հանցագործությունը կատարելու ողջամիտ հնարավորություն: Գլխավոր հերոսը հաճախ դետեկտիվ է (ինչպես, օրինակ, Շերլոկ Հոլմսը), ով, ի վերջո, լուծում է առեղծվածը՝ ընթերցողին ներկայացված փաստերից տրամաբանական եզրակացություններ անելով:[2] Որոշ առեղծվածային գրքեր ոչ գեղարվեստական են: Առեղծվածային գեղարվեստական գրականությունը կարող է լինել դետեկտիվ պատմություններ, որոնցում շեշտը դրվում է գլուխկոտրուկի, կամ հուսահատության տարրի և դրա տրամաբանական լուծման վրա, ինչպիսին է վիճաբանությունը:
Առեղծվածային գեղարվեստական գրականությունը կարող է ներառել գերբնական առեղծված, որի լուծումը պարտադիր չէ, որ տրամաբանական լինի, և որում, նույնիսկ, հանցագործություն ներառված չէ: Այս օգտագործումը տարածված էր 1930-ականների և 1940-ականների ամսագրերում, որոնց վերնագրերը, ինչպիսիք են՝ Դայմ առեղծվածը (անգլ.՝ Dime Mystery), Հուզիչ առեղծվածը (անգլ.՝ Thrilling Mystery), և Կծու առեղծվածը (անգլ.՝ Spicy Mystery), առաջարկում էին այն, ինչ այն ժամանակ բնորոշվում էր որպես` բարդ և տարօրինակ պատմություններ՝ գերբնական սարսափ Գրանդ Գինյոլի (անգլ.՝ Grand Guignol) երակում: Դա հակադրվում էր նույն անվանումներով զուգահեռ վերնագրերին, որոնք պարունակում էին սովորական քրեական գեղարվեստական գրականություն: Այդ իմաստով «առեղծվածի» առաջին օգտագործումը եղել է Դայմ առեղծվածը (անգլ.՝ Dime Mystery), որը սկիզբ է առել որպես սովորական քրեական գեղարվեստական ամսագիր, բայց 1933-ի վերջին շրջանում անցել է «տարօրինակ սպառնալիքի»:[3]