Մասնակից:MarSed55/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ալվա Էդիսոն (անգլ.՝ Thomas Alva Edison փետրվարի 11, 1847 Միլան, Օհայո, ԱՄՆ - հոկտեմբերի 18,1931, Ուեսթ Օրենջ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և գործարար, Ամերիկայի լավագույն գյուտատարարներից մեկը[1][2][3]։ Նա համարվում է էլեկտրաէներգիայի, ձայնագրիչների, շարժական նկարների և մի շարք այլ գյուտերի հեղինակ[4]։ Այս հայտնագործությունները՝ ներառյալ ձայնագրիչը, կինոնկարահանման ապարատը, շիկացման էլեկտրական լամպը, լայն տարածում ունեն ժամանակակից արդյունաբերական հասարակության մեջ[5]։ Նա եղել է առաջին գյուտարարը, որը կիրառել է զանգվածային արտադրության օրենքները՝ աշխատելով բազմաթիվ հետազոտողների և աշխատողների հետ[6]: Նա համարվում է առաջին արդյունաբերական գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը[6]:
Էդիսոնը մեծացել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում և կարիերայի սկզբում աշխատել է որպես հեռագրիչ օպերատոր, որը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել իր գյուտերի համար[4]: 1876 թվականին ստեղծել է իր առաջին լաբորատորիան Նյու Ջերսիի Մենլո Փարքում, որտեղ ստեղծել է վաղ գյուտերից շատերը: Հետագայում գործարարներ Հենրի Ֆորդի և Հարվի Ֆայերսթոունի հետ համագործակցությամբ ստեղծել է բուսաբանական լաբորատորիա Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մայերս բնակավայրում և լաբորատորիա՝ Նյու Ջերսի նահանգի Ուեսթ Օրենջ արվարձանում։ Վերջինում հիմնում է աշխարհի առաջին կինոստուդիան՝ «Սև Մարիա»-ն (անգլ․՝ Black Maria): Նա հեղինակավոր գյուտարար է, արտոնագրել է 1093 գյուտ: Էդիսոնը ամուսնացել է երկու անգամ, վեց երեխաների հայր է: Մահացել է շաքարային դիաբետի բարդություններից 1931 թվականին: