Մասնակից:MD Haroyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Համընդհանուր առողջապահական համակարգի ապահովագրությունը լայն հասկացություն է, որն իրականացվել է մի քանի ձևով: Բոլոր այդպիսի ծրագրերի ընդհանուր հայտարարողը կառավարության գործողությունների մի ձևաչափ է, որն ուղղված է հնարավորինս լայնորեն ընդլայնելու բուժօգնության հասանելիությունը և սահմանել նվազագույն չափանիշներ: Շատերն այն իրականացնում են օրենսդրության, կարգավորումների և հարկման միջոցով: Օրենսդրությունը և կարգավորումը ուղղորդում են, թե ինչ խնամք պետք է ցուցաբերվի, ում և ինչ հիմքերով:
Համընդհանուր առողջապահական համակարգի լոգիստիկան տարբերվում է ըստ երկրների: Որոշ դեպքերում ամբողջովին վճարվում են հարկային եկամուտներից ելնելով: Իսկ մյուսների դեպքում հարկային եկամուտները օգտագործվում են ապահովագրությունը ֆինանսավորելու համար կա՛մ շատ աղքատների, կա՛մ նրանց համար, ովքեր ունեն երկարաժամկետ խնամքի կարիք: Որոշ երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, կառավարության ներգրավվածությունը ներառում է նաև առողջապահական համակարգի ուղղակիորեն կառավարումը, բայց շատ երկրներ օգտագործում են խառը պետական-մասնավոր համակարգեր` համընդհանուր բուժօգնություն ապահովելու համար: Եվրոպական քսանհինգ երկրներում համընդհանուր բուժօգնությունը ենթադրում է մասնավոր ապահովագրական ընկերությունների կառավարմամբ կարգավորվող ցանց[1]։