Մասնակից:Lilith Manukyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Միոկարդիտ, հայտնի է նաև որպես բորբոքային կարդիոմիոպաթիա, սրտամկանի բորբոքում[1]։ Ախտանիշերը ներառում են հևոց, ցավ կրծքավանդակում, ֆիզիկական ակտիվության սահմանափակում և սրտի անկանոն աշխատանք[1]։ Գանգատները կարող են ձգվել ժամերից օրեր[1]։ Բարդությունները ներառում են սրտային անբավարարություն , որպես հետևանք դիլատացիոն կարդիոմիոպաթիայի և սրտի կանգ [1]։
Միոկարդիտների հիմնական պատճառային գործոնը վիրուսային վարակներն են [1] ։ Այլ պատճառներն են բակտերիալ վարակները, որոշ դեղամիջոցներ, տոքսիններ և մի շարք աուտոիմուն հիվանդություններ [1] [2]։Ախտորոշումը հիմնվում է էլեկտրոսրտագրության(ԷՍԳ),արյան մեջ տրոպոնինի բարձր մակարդակի, սրտի ՄՌՇ հետազոտության և երբեմն սրտամկանի բիոպսիայի արդյունքների վրա [1]։ էխոսրտագրության դերը կարևորվում է այլ պատճառային գործոնների՝ օրինակ սրտի փականային հիվանդությունների բացառման մեջ[2]
Բուժումը կախված է հիվանդության ծանրությունից և պատճառային գործոնից[1] [2]։Բուժման սխեմայում հիմնականում ներառված են ԱփՖ պաշարիչներ, բետա պաշարիչներ և միզամուղներ [1][2]։Ապաքինման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից[1] [2]։Որոշ դեպքերում արդյունավետ են կորտիկոստերոիդների և ներերակային իմունոգլոբուլինների օգտագործումը[1][2]։Ծանր դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տեղադրել իմպլանտացվող սրտային դեֆիբրիլիատոր, կամ կատարել սրտի փոխպատվաստում[1] [2]։
2013 թվականին գրանցվել է սուր միոկարդիտի շուրջ 1.5 միլիոն դեպք [3]։ Հիվանդությունը ախտահարում է բոլոր տարիքային խմբերը, բայց հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ[4]։ Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ[1]։Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև ձևով[2]։ 2015 թվականին կարդիոմիոպաթիաներից, այդ թվում միոկարդիտներից մահացությունը աճել է կազմելով 354.000 ի համեմատ 1990թվականի 294.000 ցուցանիշի[5][6]։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1800֊ական թվականներին[7]։