Մասնակից:Lilit Mkoyan/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Ջակոմո Պուչինին (ամբողջական անունը՝ Ջակոմո Անտոնիո Դոմենիկո Միչելե Սեկոնդո մարիա Պուչինի, 1858թ․ դեկտեմբերի 22- 1924 թ․ նոյեմբերի 29) իտալացի օպերային կոմպոզիտոր, որին համարում են "Վերդիից հետո իտալական օպերայի ամենամեծ կոմպոզիտորը"։
Պուչինիի վաղ շրջանի ստեղծագործություններում կարելի է նկատել 19-րդ դարավերջյան իտալական օպերաներին բնորոշ ռոմանտիկական շունչը։ Ավելի ուշ նա հաջողությամբ ստեղծագործել է վերիզմ (իտալ․ verismo, < vero — ճշմարիտ, ճշմարտացի) ոճով, և դարձել դրա վառ ներկայացուցիչներից մեկը։
Պուչինիի ամենահայտնի գործերից են՝ "Բոհեմ" (իտալ.՝ La Bohème, 1896թ․), «Տոսկա» (իտալ.՝ Tosca, 1900թ․), Մադամ Բատերֆլայ (իտալ.՝ Madama Butterfly, 1904թ․), Տուրանդոտ (իտալ.՝ Turandot, 1924թ․) օպերաները, որոնք դասվում են կարևոր օպերաների շարքին։