Մասնակից:Lideyy/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Արթուր Սեյմուր Սալիվան, նույն ինքը Սալիվեն է (անգլ.՝ Sir Arthur Seymour Sullivan, մայիսի 13, 1842, Լոնդոն-նոյեմբերի 22, 1900, Լոնդոն) - բրիտանացի կոմպոզիտոր իռլանդա-իտալական ծագմամբ, երգեհոնահար, դիրիժոր և մանկավարժ [1]:
Արթուր Սալիվանը հեղինակել է 23 Օպերա և Օպերետ, 12 խոշոր նվագախմբային ստեղծագործություն, 10 ստեղծագործություն երգչախմբի և նվագախմբի համար, երաժշտություն դրամատիկական թատրոնի յոթ պիեսների, երկու բալետների և մեկ վոկալ ցիկլի, 72 օրհներգի, եկեղեցական երաժշտության, երգերի և սալոնային ռոմանսների և բալլադների, դաշնամուրային երաժշտության և կամերային անսամբլի ստեղծագործությունների համար: Առավել մեծ ճանաչում են ստացել նրա 14 օպերետը (խոսակցական երկխոսություններով), որոնք գրվել են Ուիլյամ Գիլբերտի համահեղինակությամբ, այդ թվում՝ «Նորին Մեծության նավը՝ «Պինաֆորը» », «Պենզանսի ծովահենները», «Իոլանտան» և «Միկադոն»: Այլ ժանրերում Հայտնի շարադրությունների թվում են «առաջ, Քրիստոս Զորաց» և «Կորած ակորդ» ստեղծագործությունները։ Չնայած նրան որ Սալլիվանի լուրջ գրվածքների մի մասը իր կյանքի ընթացքում հաջողություն է ունեցել, նրանց մեծ մասը այժմ մոռացված է, ի տարբերություն օպերետների, որոնք դեռեւս ցուցադրվում են անգլալեզու երկրներում: