Մասնակից:Lauren Avetissian/Ավազարկղ 1
From Wikipedia, the free encyclopedia
Նորա Ջոնս - (ծնվել է 1979 թվականի մարտի 30-ին) ամերիկյան երգչուհի, երգահան և դերասանուհի։ Իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում, Ջոնսը արժանացել է բազմաթիվ մրցանակների, վաճառել մոտ 50 ալբոմ ամբողջ աշխարհով մեկ[1]: Ըստ Բիլբորդի ՝ Ջոնսը 2000-2009 թվականների թոփ արտիստն է ։ Արժանացել է 9 Գրեմմի մրցանակի և Բիլբորդ ամսագրի 2000-2009 թվականների հիթ-շքերթում 60-րդ տեղն է զբաղեցրել[2] ։ 2002 թվականին Ջոնսի ՝ սոուլ երաժշտության ուղին սկիզբ դրվեց Come Away with Me ալբոմով։ Ալբոմը, լինելով ջազ, քանթրի և փոփ ժանրերի խառնուրդ, մեծ հաջողություն ունեցավ ՝ արժանանալով քննադատների հավանությանը: Այն սերտիֆիկացվեց որպես «Ադամանդե ձայնասկավառակ», ընդհանուր առմամբ վաճառվելով 26 միլիոն պատճեն[3]: Այն Ջոնսին բերեց 5 Գրեմմի ՝ «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն ձայնագրություն», «Տարվա հայտնություն» և այլ անվանակարգերում։ Նրա հաջորդ ալբոմներ Feels like home (թողարկված 2004), Not too late (2007), The Fall (2009) ստացան պլատինիումի կարգավիճակ։ Յուրաքանչյուրից վաճառվեց մոտ մեկ միլիոն պատճեն։ Բոլորն էլ արժանացան քննադատների բարձր գնահատականին։ Ջոնսի 5-րդ ալբոմը՝ Little Broken Hearts-ը թողարկվեց 2012 թվականի ապրիլի 27-ին։ 2007 թվականին Նորան առաջին անգամ հայտնվեց մեծ էկրանին՝ My Blueberry Nights ֆիլմում: Նորայի հայրը հնդիկ սիթառահար և երգահան Ռավի Շանկարն է, իսկ քույրը՝ նախկին երաժիշտ Անուշկա Շանկարը։