Մասնակից:Karine Muqayelyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Սպասք լվացող մեքենա (անգլ.՝ Dishwasher), սարք, որն օգտագործվում է սպասքը, խոհանոցային պարագաները և դանակ-պատառաքաղները ավտոմատ կերպով մաքրելու համար: Ի տարբերություն ձեռքի սպասք լվանալու տեխնիկայի, որը կիրառվում է ֆիզիկական մաքրման եղանակով կեղտը հեռացնելու համար, մեխանիկական սպասք լվացող մեքենան մաքրում է սպասքը տաք ջուր ցողելով, սովորաբար 45-ից 75°C (110-170 °F) ջերմաստիճանում, մինչդեռ նուրբ սպասքի համար օգտագործվում է ավելի ցածր ջերմաստիճանի ջուր[1]։
Ջրի և սպասք լվացող միջոցների խառնուրդը լցվում է մեկ կամ մի քանի պտտվող հեղուկացիրների մեջ՝ մաքրելով սպասքը մաքրող խառնուրդով: Խառնուրդը վերաշրջանառվում է՝ ջուր և էներգիա խնայելու համար: Հաճախ կատարվում է նախնական լվացում, որը կարող է ներառել կամ չներառել լվացող միջոց, Այնուհետև ջուրը քամվում է: Դրան հաջորդում է հիմնական լվացումը քաղցրահամ ջրով և լվացող միջոցներով: Լվացման գործընթացն ավարտելուն պես, ջուրը քամվում է։ էլեկտրամեխանիկական մագնիսական փականի միջոցով ավելի շատ տաք ջուր է մտնում խողովակ, և սկսվում է ողողման ցիկլը (ցիկլերը)։ Ողողման գործընթացի ավարտվելուն պես ջուրը կրկին քամվում է, և սպասքը չորանում է չորացման մի քանի եղանակներից մեկով: Սովորաբար, կոշտ ջրից կամ այլ պատճառներով առաջացած բծերի քանակը նվազեցնելու համար օգտագործվում է ողողող հեղուկ, որը քիմիական նյութ է, որը նվազեցնում է ջրի մակերեսային լարվածությունը[2]։
Բացի կենցաղային տեխնիկայից, արդյունաբերական սպասք լվացող մեքենաները հասանելի են առևտրային հաստատություններում օգտագործելու համար, ինչպիսիք են հյուրանոցները և ռեստորանները, որտեղ անհրաժեշտ է մեծ քանակությամբ սպասք լվանալ: Լվացումը կատարվում է 65-71°C (149-160 °F) ջերմաստիճանում, իսկ սանիտարական մաքրումը կատարվում է կա՛մ լրացուցիչ ջեռուցիչի միջոցով, որն ապահովում է «վերջնական ողողման» ջերմաստիճանը 82°C (180°F), կա՛մ քիմիական ախտահանիչի միջոցով։