Մասնակից:Inessa Sargsian/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի տնտեսական պատմությունը սկսվում է Հարապպայի քաղաքակրթությունից (մ. թ. ա. 3300-1300 թվականներ), որի տնտեսությունը, ըստ երևույթին, մեծապես կախված էր առևտրից և անդրծովյան առևտրի տեսակներից, որոնցից ուշագրավ է Հնդկաստանի և Միջագետքի միջև եղած հարաբերությունները: Վեդայական դարաշրջանում փոխանակման համար օգտագործվում էին թանկարժեք մետաղի հաշվարկային միավորներ: Այս առումով «Ռիգվեդա» կրոնական հիմների ժողովածուի մեջ հայտվել է «նիշկա» տերմինը[1]։ Պատմականորեն, Հնդկաստանը աշխարհի խոշորագույն տնտեսությունն է եղել երեք հազարամյակների ընթացքում՝ սկսած մ. թ. ա. 1-ին հազարամյակից մինչև մոտավորապես Բրիտանական տիրապետության սկիզբը[2]:
Մ. թ. ա. մոտ 600 թվականին Մահաջանապադները հատեցին դրոշմված արծաթե մետաղադրամներ։ Այդ ժամանակաշրջանը նշանավորվեց ինտենսիվ առևտրային գործունեությամբ և քաղաքների զարգացմամբ։ Մ. թ. ա. 300 թվականին Մաուրյաների պետությունը միավորեց հնդկական ենթաաշխարհամասի մեծ մասը։ Դրա արդյունքը եղավ քաղաքական միասնությունն ու ռազմական անվտանգությունը, որոնք թույլ տվեցին ստեղծել ընդհանուր տնտեսական համակարգ և ընդլայնել առևտուրն, ինչպես նաև բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը։
Մաուրյանների պետությանը հաջորդեցին դասական և վաղ միջնադարյան հնդկական թագավորությունները, այդ թվում՝ Չոլաները, Գուպտաները, Արևմտյան Գանգաները, Հարշան, Պալաները, Ռաշտրակուտաները և Հոյսալաները: Մեր թվարկության 1-1000 թվականներին ընկած ժամանակահատվածում հնդկական ենթաաշխարհամասին բաժին էր ընկնում աշխարհի բնակչության և արտադրված արտադրանքի մեկ երրորդից մինչև մեկ չորրորդը, թեև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն լճացող էր։ Համաձայն տնտեսական հզորության հավասարակշռության՝ Հնդկաստանը 1-18-րդ դարերում ունեցել է ամենամեծ տնտեսությունը իր բոլոր տարածաշրջաններում վերջին երկու հազարամյակների մեծ մասի ընթացքում[3]: Ընդհուպ մինչև մեր թվարկության 1000 թվականը Հնդկաստանը զբաղեցնում էր համաշխարհային բնակչության զգալի մասը, սակայն նրա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր էր կենսապահովման նվազագույն ցուցանիշից[4]։
Հնդկաստանը բարձր միջնադարում՝ 1000 թվականից հետո, ունեցավ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ՝ հյուսիսում՝ Դելիի սուլթանության և հարավում Վիջագայանարյան կայսրության իշխանության օրոք, բայց այն չեղավ այդքան էլ արդյունավետ, որքան որ չինական Մին դինաստիայի օրոք էր մինչև 16-րդ դարը։ 17-րդ դարի վերջում Հնդկաստանի ենթաաշխարհամասի մեծ մասը միավորվեց Մեծ մոնղոլների կայսրության իշխանության հետ, որը դարձավ աշխարհի խոշորագույն տնտեսական և արտադրական իշխանությունը և արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի մոտ մեկ քառորդը, մինչև այն փլուզվեց և նվաճվեց հաջորդ դարում[5][6]: Մեծ մոնղոլների կայսրության ժամանակ Հնդկաստանը արտադրական արդյունաբերությամբ աշխարհում առաջատարն էր՝ մինչև XVIII դարի կեսերը արտադրելով համաշխարհային արդյունաբերական արտադրության 25 %-ը, նախքան բրիտանական տրիպատության հաստատումը[7][8]։ Մոնղոլական Բենգալը՝ կայսրության ամենահարուստ նահանգը, որին բաժին էր ընկնում Արևմուտքի սահմաններից դուրս հոլանդական ներմուծումների միայն 40 տոկոսը[9], համաշխարհային առաջատար էր գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության և նավաշինության ոլորտներում, որը արդյունք դարձավ պրոտոինդուստրիալացման ի հայտ գալուն[10][11][12]։
Մեծ Մոնղոլների կայսրության անկումից հետո մայսուրցիները ձեռնամուխ եղան տնտեսական զարգացման հավակնոտ ծրագրի իրականացման, որը Մայսուր թագավորությանը հաստատեց որպես խոշոր տնտեսական տերություն՝ աշխարհում ամենաբարձր իրական աշխատավարձով և կենսամակարդակ 18-րդ դարի վերջին[13]: Այս ժամանակահատվածում Մայսուրը առաջ անցավ հարուստ Բենգալյան Սուբահին, որը Հնդկաստանի գերիշխող տնտեսական ուժն էր՝ բարձր արդյունավետ գյուղատնտեսությամբ և տեքստիլ արդյունաբերությամբ[14]։ Մայսուրի միջին եկամուտն այդ ժամանակ ապրուստի նվազագույն ցուցանիշից հինգ անգամ բարձր էր[15]։ Մարատհական կայսրությունը նույնպես վարում էր արդյունավետ վարչական և հարկերի հավաքագրման քաղաքականություն այն բոլոր հիմնական ոլորտներում, որոնք գտնվում էին իրենց վերահսկողության տակ, և ստանում էր չաութ վասալային պետություններից[16]:
Հնդկաստանը ձեռք էր բերել դեինդուստրացման փորձ և դադարեցրել տարբեր արհեստագործական արտադրությունները բրիտանական կառավարության օրոք[7], որը արագ տնտեսական և ժողովրդագրական աճի հետ միասին Արևմտյան աշխարհում հանգեցրեց այն բանին, որ Հնդկաստանի մասնաբաժինը 1700-1950 թվականների ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ նվազեց 24,4 %-ից մինչև 4,2 %[17], իսկ 1750-1900 թվականներին համաշխարհային արդյունաբերական արտադրության մեջ՝ 25 %-ից մինչև 2%[7]։ Շնորհիվ իր՝ որպես առևտրային գոտի լինելու հնագույն պատմության, և ապա իր գաղութային կարգավիճակի, գաղութային Հնդկաստանը մնաց տնտեսապես ինտեգրված աշխարհի հետ՝ առևտրի բարձր մակարդակով, ներդրումներով և միգրացիայով[18]։
Հնդկաստանի Հանրապետությունը, որը հիմնադրվեց 1947 թվականին, ընդունեց կենտրոնացված պլանավորումը իր անկախ պատմության մեծ մասի ընթացքում՝ պետական ընդարձակ սեփականությամբ, կարգավորմամբ, բյուրոկրատիայով և առևտրային արգելքներով[19][20]։ 1991 թվականի տնտեսական ճգնաժամից հետո կենտրոնական կառավարությունը ձեռնամուխ եղավ տնտեսական ազատականացման՝ թույլ տալով նրան դառնալ աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսություններից մեկը[19][21]։