Մասնակից:Gayane22/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ժաննա դ'Արկ (հունվար 6 – մայիս 30, 1431թ․), հայտնի է նաև որպես «Օռլեանի կույս», Հարյուրամյա պատերազմի ժամանակ՝ Լանքաստերների օրոք, մեծ դեր կատարելու համար համարվում է Ֆրանսիայի հերոսուհի և սրբադասվում է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի դասին: Ծնվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ գյուղացի Ժակ դ'Արկի և Իզաբել Ռոմեի ընտանիքում: Ժաննան պնդում էր, որ Միքայել Հրեշտակապետը, Սուրբ Մարգարիտը և Սուրբ Եկատերինա Ալեքսանդրիացին հայտվել էին իր տեսլիքներում՝ հանձնարարելով նրան աջակցել Շառլ VII-ին և հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիան ազատագրել Անգլիայի տիրապետությունից: Չթագադրված արքա Շառլ VII-ը, բանակին օգնելու համար, Ժաննային ուղարկում է Օռլեանի պաշարմանը: Նա ճանաչում է ձեռք բերում պաշարման կասեցումից միայն ինը օր հետո: Եվս մի քանի արագ հաղթանականեր օժանդակեցին Ռեյմսում Շառլ VII-ի թագադրմանը: Այս երկար սպասված իրադարձությունները ամրապնդեցին ֆրանսիացիների մարտական ոգին և ճանապարհ հարթեցին ֆրանսիացիների վերջնական հաղթանակի համար:
1430 թվականի մայիսի 30-ին Կոմպյենյեում Բուրգինյոնների կուսակցությունից մի խումբ ֆրանսիացի ազնվականներ, որոնք Անգլիայի կողմն էին անցել, գերի է վերցնում նրան: Հետագայում նրան հանձնում են Անգլիային[1] և տարբեր մեղադարանքերով հանձնվում է անգլիամետ եպիսկոպոս Պիեռ Կոշոնի դատին[2]: Կոշոն Ժաննա դ'Արկին մեղավոր է ճանաչում, և 1431 թվականի մայիսի 30-ին նրան այրում են խարույկի վրա 19 տարեկան հասկանում[3]:
1456 թվականին Հռոմի Պապ Կալիքստուս III-ի գումարած հետաքննիչ դատարանը ուսումնասիրել է դատը, հանել է նրան առաջադրված մեղադրանքները, անմեղ ճանաչել և մարտիրոս հայտարարել[3]: 16-րդ դարում նա դառնում է Կաթոլիկ Լիգայի խորհրդանշան, իսկ 1803 թվականին Նապոլեոն Բոնապարտի որոշմամբ հռաչակվում է Ֆրանսիայի խորհրդանիշ[4]: 1909 թվականին նրան դասում են երանելիների դասին, իսկ 1920 թվականին՝ սրբացվում է: Ժաննա դ'Արկը Ֆրանսիայի իննը հովանավոր սրբերից մեկն է՝ Դիոնիս Փարիզեցու, Մարտին Տուրեցու, Լուի IX Սրբի, Սուրբ Միքայել Հրեշտակապետի, Սուրբ Ռեմիի, Սուրբ Պետրոնիլայի, Սուրբ Ռադեգունդի և Սուրբ Թերեզա Լիզյոացու շարքում:
Ժաննա դ՛Արկը մահվանից հետո գրականությունում, նկարչությունում, ճարտարապետության, և մշակութային այլ ստեղծագործությունների հայտնի կերպար է: Շատ հայտնի գրողներ, դրամատուրգներ, ռեժիսորներ, արվեստագետներ և կոմպոզիտորներ ստեղծել են և շարունակում են անդրադառնալ նրա կերպարին: