Մասնակից:Gardmanahay/Ավազարկղ 16
From Wikipedia, the free encyclopedia
<ref name="">[«»,] ([արխիվացված 12․12․2021թ․])</ref>
Վերնագիր, վերնագրին վերահղումներ՝ Քարվաճառի հանձնում - Շահումյանի շրջանի հանձնում - Քարվաճառի շրջանի հանձնում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)
Քարվաճառի հանձնում (նաև՝ Շահումյանի շրջանի հանձնում), Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հայկական վերահսկողության տարածքների (քարվաճառյան հատվածի) և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքների հանձնում Ադրբեջանի զինված ուժերին, որը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով 2020 թվականի նոյեմբերի 25-ին [1][2][3]:
Եռակողմ համաձայնագրով Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը Ադրբեջանին հանձնելով՝ Արցախի Հանրապետությունը զրկվել է շուրջ 2000 կմ2 տարածքից, կորցրել 1 բնակեցված քաղաք և 17 բնակեցված գյուղ, Արցախյան ազատամարտից հետո դեռևս չբնակեցված 19 գյուղ[Ն 1][4][5][6][7][8], կորցրել է հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ (ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, նախնադարյան բնակատեղիներ և դամբարանադաշտեր և այլն)[9], կորցրել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ավտոճանապարհը, կորցրել է վերահսկողությունը Հայաստանի և Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասի ու դրանց ակունքների նկատմամբ, ռազմավարական տնտեսական ռեսուրսներ, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, շուրջ 3500 բնակիչ դարձել է հարկադիր փախստական[10], Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի արևելյան հատվածները դարձել են սահմանային[11][12]։ Հայկական կողմի համար Քարվաճառի կորստից հետո պարբերաբար ռազմական բախումների թատերաբեմ են դառնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը[12]։
Ըստ հրապարակումների՝ շրջանի հանձնումը կազմակերպվել է 1993 թվականին այն ազատագրած հայկական ստորաբաժանումների հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը[2][13][14]։
Արցախի Հանրապետությունը Քարվաճառի շրջանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը անցած մյուս տարածքները համարում է Ադրբեջանի կողմից Արցախի գրավված (օկուպացված) տարածքներ[5][7]։ Ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ այն համարվում է Ադրբեջանի Քելբաջարի շրջան[15]։
Նույն թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառը իրենց վերահսկողությանը հանձնելու առթիվ Ադրբեջանում սկսում են տոնական միջոցառումներ, հարյուրավոր ադրբեջանցիներ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով քայլերթով շարժվել են Բաքվում գտնվող Շեհիդների պուրակ, երգել Ադրբեջանի պետական օրհներգը[16]։