Մասնակից:Diana1503/Ավազարկղ Ա
From Wikipedia, the free encyclopedia
Վասկո դա Գամա, Վիդիգեյրայի առաջին կոմս (պորտ.` [ˈvaʃku ðɐ ˈɣɐ̃mɐ], մոտ 1460-ականներից 1524 թ. դեկտեմբերի 24, պորտուգալացի ծովագնաց, առաջին եվրոպացին է, ով ծովով հասել է Հնդկաստան: Դեպի Հնդկաստան իր կատարած նախնական ճամփորդությունը (1497–1499) առաջինն էր, որ միավորեց Եվրոպան և Ասիան ծովային ճանապարհով` միավորելով Ատլանտիկ և Հնդկական օվկիանոսները` Արևմուտքը և Արևելքը:
Դա Գամայի` Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործությունը նշանակալից էր հատկապես համաշխարհային կայսրության դարաշրջանի առաջացման և պորտուգալացիների համար, որպեսզի երկարատև գաղութային կայսրություն ստեղծեն Ասիայում: Օվկիանոսով ճամփորդելով` պորտուգալացիները կարողանում էին խուսափել վիճահարույց Միջերկրական ծովով նավարկելուց և վտանգավոր Արաբական թերակղզով անցնելուց: Արտագնա և ետադարձ ճամփորդությունների հեռավորությունների ընդհանուր քանակի շնորհիվ այս արշավը մինչ այդ կատարված ամենաերկար օվկիանոսային ճանապարհորդությունն է համարվում. ավելի երկար, քան Հասարակածից սկսած ամբողջ աշխարհի շուրջ ճանապարհորդությունը [1]:
Հնդկաստան հասնել փորձող տասնյակ հազարավոր նավաստիներից, կյանքերից և նավաբեկությունների ժամանակ խորտակված նավերից հետո, 1498 թվականի մայիսի 20-ին դա Գաման վայչէջք կատարեց Կալիկուտ: Հնդկական համեմունքների անարգել մուտքը խթանեց Պորտուգալական Կայսրության տնտեսության աճին, ինչը նախկինում տարածվում էր հյուսիսային և ծովափնյա Արևմտյան Աֆրիկայով:
Հարավային Աֆրիկայից առաջինը ներմուծված համեմունքներն էին պղպեղն ու դարչինը, սակայն շուտով ավելացան նաև Եվրոպայի համար միանգամայն նոր այլ մթերքներ: Այս ապրանքների համար Պորտուգալիան ձեռք բերեց առևտրային մենաշնորհ մի քանի տասնամյակ շարունակ: Մեկ դար էլ չէր անցել, երբ եվրոպական այլ իշխանություններ, մասնավորապես` Հոլանդիայի Հանրապետությունը և Անգլիան, այնուհետև Ֆրանսիան և Դանիան կարողացան վիճարկել Պորտուգալիայի մենաշնորհը և ռազմածովային գերակայութոյունը Քեյփի ճանապարհին:
Դա Գաման գլխավորում էր պորտուգալական Հնդկաստանի 2 նավատորմ` առաջինը և չորրորդը: Վերջինս ամենամեծն էր և շարժվել էր դեպի Հնդկաստան առաջինից վերադառնալուց չորս տարի անց: Իր ներդրումների համար, 1524 թվականին դա Գաման նշանակվում է Հնդկաստանի կառավարիչ` ստանալով փոխարքայի տիտղոս և դառնում է ազնվազարմ`1519 թվականին ստանալով Վիդիգուերայի կոմսի տիտղոս: Հետազոտությունների պատմության մեջ դա Գաման շարունակում է մնալ առաջատար: Ամբողջ աշխարհում հարգանքի տուրքեր են մատուցվել նրա հետազոտություններն ու նվաճումները նշելու համար: Պորտուգալական ազգային էպոսը` Os Lusíadas-ը, Կամոյիսի (1580թ.) կողմից գրվել է ի պատիվ նրա: Դեպի Հնդակստան կատարած նրա առաջին ճամփորդությունը մեծապես համարվում է կարևորագույն փուլ աշխարհի պատմության մեջ, քանի որ այն նշում էր բազմամշակութայնության ծովային փուլի սկիզբը[2]:
2016 թվականի մարտին բազմաթիվ արտեֆակտեր և ծովային մնացորդներ են վերականգնվել Էսմեռալդա նավի ջախջախված հատվածներից. Էսմեռալդան դա Գամայի նավատորմի նավերից էր, որը գտնվել է Օմանի ափին[3]: