Մասնակից:ChrisGinosyan/Ավազարկղ Գ
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիան Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1914 թվականի օգոստոսի 4-ին՝ Գերմանիային պատերազմ հայտարարելով։
Առաջին համաշխարհայինի սկզբին Մեծ Բրիտանայի կողմից Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո ավստրալական ղեկավարության արձագանքը հետևեց վարչապետ Ժոզեֆ Կուկի խոսքից անմիջապես հետո՝ 1914 թվականի օգոստոսի 5-ին․ «․․․Եթե Կայսրությունը պատերազմ է հայտարարում, ապա Ավստրալիան նույնպես կմիանա»[1], որին հետևեցին շատ ավստրալացիների արտահայտած կարծիքներ, որ շատ շուտով պատերազմի հայտարարություն կլինի նաև Ավստրալիայի կողմից։ Այսպիսի արձագանքները շատ էին այն պատճառով, որ բնակչության մեծ թիվ էին կազմում նաև բրիտանական քաղաքացիները և անգլո-ավստրալացիների առաջին սերունդը, ովքեր դեռևս այն ժամանակ մտնում էին երկրի բնակչության էթնիկ կազմի մեջ։ Եվ իրոք, պատերազմի ավարտին այն զինվորների համարյա 20 %-ը, ովքեր ծառայել էին ավստրալական զինված ուժերում, ծնվել էին Մեծ Բրիտանիայում[2]։ Պատերազմի ավարտից հետո Ավստրալիան մանդատ ստացավ Գերմանական Նոր Գվինեայի, Սողոմոնյան կղզիների հյուսիսային մասի և Բիսմարկի արշիպելագի համար։
Այն պատճառով, որ աշխարհազորերն (անգլ.՝ militia) ըստ 1903 թվականի պաշտպանության ակտի իրավունք չունեին ծառայել սահմաններից դուրս (ջրային), բոլոր կամավորական ռեսուրսները, որոնք հայտնի էին որպես Ավստրալիայի կայսերական ուժեր (կրճ․՝ ԱԿՈՒ, անգլ.՝ Australian Imperial Force-ից), կազմավորվեցին և հավաքսը սկսեցին 1914 թվականի օգոստոսի 10-ին։ Կառավարությունը 20 000 մարդու դասավորեց մեկ հետևակային դիվիզիայում և մեկ թեթև հեծելազորային խմբում, ինչպես նաև օժանդակ ստորաբաժանումներում։ Ներգրավումն ու կազմակերպումն իրականացվեցին ռեգիոնալ մակարդակով և ընկան մոբիլիզացման պլանների տակ, որոնք կազմվել էին 1912 թվականին[3]։ Առաջին հրամանատարը գեներալ Ուիլյամ Բրիջեսն է, ով նաև իր վրա էր վերցրել 1-ին Դիվիզիոնի հրամանատարությունը[4]։ Պատերազմի ողջ ընթացքում ավստրալացիները կենտրոնացած էին մարտերը ցամաքի վրա տանելուն, սակայն հայտնի են նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ոչ մեծ գործողություններ։