Մասնակից:Bars73/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական խաբկանքը (MILDEC) ռազմական ստորաբաժանման փորձն է՝ առավելություն ձեռք բերելու պատերազմի ժամանակ՝ մոլորեցնելով հակառակորդի որոշում կայացնողներին՝ ձեռնարկելու գործողություն կամ անգործություն, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում խաբող ուժի համար[1][2]: Սա սովորաբար ձեռք է բերվում պատերազմում արհեստական մառախուղ ստեղծելու, հոգեբանական գործողությունների, տեղեկատվական պատերազմի, տեսողական խաբեության կամ այլ մեթոդների միջոցով: Որպես ապատեղեկատվության ձև՝ այն համընկնում է հոգեբանական պատերազմի հետ։ Ռազմական խաբկանքը սերտորեն կապված է նաև օպերատիվ անվտանգության հետ, քանի որ օպերատիվ անվտանգությունը փորձում է հակառակորդից թաքցնել կազմակերպության կարողությունների, գործունեության, սահմանափակումների և մտադրությունների վերաբերյալ կարևոր տեղեկատվությունը կամ տալ արժանահավատ այլընտրանքային բացատրություն այն մանրամասների համար, որոնք հակառակորդը կարող է դիտարկել, մինչդեռ. խաբկանքը փորձ է անում մոլորեցնել հակառակորդին բացահայտ կեղծ տեղեկություններով[3]:
Պատերազմում խաբկանքը սկիզբ է առնում վաղ ժամանակներից[4]: «Պատերազմի արվեստը»՝ հին չինական ռազմական տրակտատը, ընդգծում է խաբկանքի կարևորությունը՝ որպես ավելի մեծ ուժերով, թվով շատ հակառակորդներին ջախջախելու համար[5]: Պատերազմում խաբկանքի օրինակներ կարելի է գտնել Հին Եգիպտոսում[6], Հունաստանում[7], և Հռոմում[8], Միջնադարում[9], Վերածննդի շրջանում[9] և Եվրոպական գաղութատիրության դարաշրջանում[10]: Խաբկանքը կիրառվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և է՛լ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[11]: Մեր ժամանակներում մի շարք պետությունների զինվորականները վերածել են խաբկանքը մարտավարության, տեխնիկայի և ընթացակարգերի լիարժեք ուսմունքի[12][13]: