Մասնակից:Ashugh22/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Բուրգ (հին եգիպտ. aahu-t,հորիզոն;հուն. πυραμις — pyramis, pyramidos բուրգ,πυρα — pyra` կրակ+ μιδες — mides`մեջտեղ)[1]- ճարտարապետական բրգաձև կառույցի տարածված ձև, հազվագույտ է կրում կիրառական գործառույթ: Հայտնի են բազում բուրգեր, որոնք կառուցվել են Հին աշխարհի տարբեր մշակույթների կողմից, որպես տաճարներ կամ հուշակոթողներ:
Խոշոր բուրգերի շարքին են դասվում եգիպտական բուրգերը (ամենաբարձր բուրգերը) և Լատինական Ամերիկայի նախակոլումբոսյան ժամանակաշրջանի մշակույթների (ացտեկներ, մայաներ, Տենոչտիտլան) բուրգերը: 1997 թվականին Անդերում հայտնաբերված Նորտե-Չիկոյի մշակույթին պատկանող բուրգերը ենթադրաբար եղել են հին եգիպտական բուրգերի ժամանակակիցները [2]: Չափսերով ավելի փոքր և ավելի քիչ հայտնի բուրգերը պահպանվել են Նուբիայում (Մերոե) և Հռոմում(Ցեստիայի բուրգը):
Նորվեգացի հետազոտող Տուր Հեյերդալը իր կողմից նկարագրված փոքր շինությունները Թեներիֆ կղզում(Գուիմարի բուրգեր) և Մալդիվյան կղզիներում անվանել է բուրգեր:
Վերջերս կառուցված բուրգերից հայտնի է Լուվրի բուրգը` Փարիզում , Խաղաղության բուրգը` Աստանայում և Սովի բուրգը `Ռուսաստանում: