Մասնակից:Arpine Gyurjiyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Վենեսուելա, պաշտոնական անվանումը՝ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն (իսպ.՝ República Bolivariana de Venezuela)[1], գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիսային ափին, բաղկացած է մայրցամաքային տարածքից և Կարիբյան ծովում գտնվող հսկայական թվով փոքր կղզիներից։ Մայրաքաղաքը և քաղաքային ամենախոշոր ագլոմերացիան Կարակասն է։ Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է 916,445 քառ. կմ (353,841 sq mi): Մայրցամաքային տարածքը հյուսիսում սահմանակցում է Կարիբյան ծովին և Ատլանտյան օվկիանոսին, արևմուտքում՝ Կոլումբիային, հարավում՝ Բրազիլիային, հյուսիս-արևելքում՝ Տրինիդադ և Տոբագոյին և արևելքում՝ Գայանային: Վերջինիս հետ կապված՝ Վենեսուելայի կառավարությունը հաստատում է, որ Վենեսուելային է պատկանում Գայանա Էսսեկիբոն, որն ունի ավելի քան 159,542 քառ. կմ (61,600 sq mi) տարածք: Ինչ վերաբերում է Գայանայի ծովամերձ տարածքներին՝ պետությունն իրականացնում է ինքնիշխանություն հետևյալ տարածքների վրա. ավելի քան 71,295 քառ. կմ (27,527 sq mi)՝ տարածքային ջրերից, 22,224 քառ. կմ (8,581 sq mi)՝ դրա հարակից գոտուց, 471,507 քառ. կմ (182,050 sq mi)՝ Կարիբյան ծովից և Ատլանտյան օվկիանոսից՝ որպես բացառիկ տնտեսական գոտի, և 99,889 քառ. կմ (38,567 sq mi)՝ մայրցամաքային ծանծաղուտից: Այս ծովային տարածքը սահմանակցում է 13 նահանգներից այդ տարածքներին: Երկիրն ունի կենսաբազմազանության չափազանց բարձր մակարդակ և աշխարհում մեծ թվով տեսակներ ունեցող երկրների շարքում զբաղեցնում է յոթերորդ տեղը[2]: Որոշ բնակավայրեր ձգվում են արևմուտքից՝ Անդերից, մինչև հարավ՝ Ամազոնի դաշտավայրի խոնավ անտառներ՝ ընդարձակ Լյանոս հարթավայրի վրայով, ու արևելք՝ Կարիբյան ծովի ափ և Օրինոկո գետի դելտա:
Ներկայիս Վենեսուելայի տարածքը 1522 թ. դարձավ Իսպանիայի գաղութը` հակառակ տեղաբնիկ ժողովրդի դիմադրությանը: 1811 թ. այն առաջին իսպանա-ամերիկյան տարածքներից մեկն էր, որը հռչակեց իր անկախությունը, ինչը խաղաղ ճանապարհով հաստատվեց միայն 1821թ., երբ Վենեսուելան Մեծ Կոլումբիայի Դաշնության մաս էր կազմում: Երկիրն իր անկախությունն ամբողջությամբ վերականգնեց 1830թ.: 19-րդ դ. Վենեսուելան անցավ քաղաքական իրարանցման և ինքնակալության միջով՝ մնալով տարածաշրջանային կաուդիլյոների (ռազմական առաջնորդ) գերիշխանության տակ մինչև 20դ. կեսերը: Սկսած 1958թ. երկիրն ունեցավ մի շարք ժողովրդավար կառավարություններ: 1980-1990թթ. տնտեսական հարվածները հանգեցրին մի քանի քաղաքական ճգնաժամի, որոնց թվում է 1989թ. Կարակասոների մահացու ապստամբությունները, 1992թ. հեղաշրջման երկու փորձը և 1993թ. նախագահ Կառլոս Անդրես Պերեսի դեմ առաջադրված մեղադրանքը պետական միջոցները յուրացնելու մեջ: Գոյություն ունեցող կուսակցությունների միջև տեղի ունեցած վստահության փլուզումը առաջ բերեց նախկին հեղաշրջման մասնակից Ուգո Չավեսի հաղթանակը 1998թ. ընտրություններում և Բոլիվարական հեղափոխության մեկնարկին: Հեղափոխությունը սկսվեց 1999թ. Սահմանադրական ասամբլեայի ընտրությամբ, որն էլ մշակեց Վենեսուելայի նոր սահմանադրությունը: Նոր սահմանադրության համաձայն Վենեսուելայի անվանումը պաշտոնապես դարձավ Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն (իսպ.՝ República Bolivariana de Venezuela):
Վենեսուելայի ինքնիշխան պետությունը դաշնային նախագահական հանրապետություն է, որը բաղկացած է 23 նահանգից, մայրաքաղաքային շրջանից (ընդգրկելով Կարակասը) և դաշնային սեփականություններից (ընդգրկելով Վենեսուելայի օֆշորային գոտու կղզիները): Վենեսուելային է պատկանում նաև Էսսեկիբո գետից արևմուտք գտնվող այն ամբողջ տարածքը, որը մտնում է Գայանա պետության մեջ՝ 159,500 քառ. կմ (61,583 sq mi) մակերես ունեցող, այսպես կոչված՝ Գայանա Էսսեկիբոն կամ «Zona en Reclamación»-ը («Վեճերի ներքո գտնվող գոտին»): Վենեսուելան Լատինական Ամերիկայի ամենաբարձր ուրբանիզացման մակարդակ ունեցող երկրների թվում է. վենեսուելացիների ճնշող մեծամասնությունն ապրում է հյուսիսային հատվածի քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում (Կարակաս), որը նաև Վենեսուելայի ամենախոշոր քաղաքն է:
Երկրում նավթը հայտնաբերվել է 20դ. սկզբին, և ներկայումս Վենեսուելային է պատկանում աշխարհում ամենից հայտնի նավթի պաշարները, և Վենեսուելան աշխարհի նավթ արդյունահանող առաջատար երկրներից մեկն է: Նախկինում, դեռևս զարգացող երկիրն արդյունահանում էր այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսին են սուրճն ու կակաոն, բայց նավթը կարճ ժամանակում գերազանցեց արդյունաբերության և պետական եկամտի մեջ: 1980-ական թթ. նավթի առատությունը հանգեցրեց արտաքին պարտքային ճգնաժամի և երկարատև տնտեսական ճգնաժամի: 1996թ. գնաճը հասավ իր գագաթնակետին՝ 100%, և 1995թ.[3] աղքատության ցուցանիշը աճեց մինչև 66% (մինչև 1998թ.), երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազեց այնքան, որքան կազմում էր 1963թ.՝ երրորդ տեղում 1978թ. իր առավելագույն մակարդակից[4]: 2000-ական թթ. սկզբին նավթի գնի վերականգնման արդյունքում Վենեսուելան ձեռք բերեց նավթային ֆոնդ, ինչը չտեսնված էր սկսած 1980-ական թթ.[5]: Այնուհետև Ուգո Չավեսի օրոք Վենեսուելայի կառավարությունը հիմնեց պոպուլիստական սոցիալական բարեկեցության քաղաքականություն, ինչն ի սկզբանե խթանեց Վենեսուելայի տնտեսությունը և բարձրացրեց սոցիալական ոլորտի ծախսերը՝ ժամանակավորապես[6] նվազեցնելով տնտեսական անհավասարությունը և աղքատությունը ռեժիմի սկզբնական տարիներին[10]: Սակայն նման պոպուլիստական քաղաքականությունը[11] հետագայում դարձավ ոչ ադեկվատ՝ պետության անկման պատճառ հանդիսանալով, քանի որ կատարված չափազանցությունների (ներառյալ հանածո վառելիքի բացառիկ ծայրահեղորեն սուբսիդավորումը[12]) հետևանքով պետության տնտեսությունը ապակայունացավ: Ապակայուն վիճակում հայտնված տնտեսությունը հանգեցրեց ճգնաժամի Բոլիվարական Վենեսուելայում՝ հարուցելով հիպերուֆլյացիա, տնտեսական մեծ ճգնաժամ[13], հիմնական պարենային դեֆիցիտ[14] և գործազրկության[15], աղքատության[16] հիվանդությունների, մանկական մահացության, թերասնման, հանցագործությունների ցուցանիշերի կտրուկ աճ: Մինչև 2017թ. վարկանիշային գործակալությունները[17][18] հայտարարեցին, որ Վենեսուելան իր պարտականությունները չի կատարել` չմարելով իր պարտքերը: 2018թ. երկրի տնտեսական քաղաքականությունը առաջ բերեց ծայրահեղ հիպերուֆլյացիա՝ ըստ հաշվարկների ակնկալվելով, որ տարվա վերջին գնաճի ցուցանիշը կլինի 1,370,000%[19]: Վենեսուելան հիմնադիր անդամ է հետևյալ կազմակերպություններում. ՄԱԿ, ԱՊԿ, ՀԱՄ, ԱԼԲԱ, ՄԵՐԿՈՍՈՒՐ, ԼԱԻԱ և ԻՊԿ: