Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ6
From Wikipedia, the free encyclopedia
Արտադրությունը իրենից ներկայացնում է՝ աշխատուժի, մեքենաների, գործիքների, քիմիական կամ կենսաբանական մշակման ու ձևակերպման միջոցով ապրանքի արտադրություն: Սա տնտեսության երկրորդային (արտադրական) ոլորտի բնույթն է[1]: Տերմինը կարող է վերաբերել մարդու գործունեության մի շարք տեսակների՝ ձեռքի աշխատանքից մինչև բարձր տեխնոլոգիաների, բայց այն առավել հաճախ կիրառվում է արդյունաբերական ձևավորման մեջ, որի ընթացքում առաջնային ոլորտից անմշակ հումք հանդիսացող նյութերը վերածվում են պատրաստի ապրանքների: Նման ապրանքները կարող են վաճառվել այլ արտադրողների` ավելի բարդ ապրանքների արտադրության համար, ինչպիսիք են ինքնաթիռները, կենցաղային տեխնիկաները, կահույքը, սպորտային սարքավորումները, մեքենաները կամ երրորդային (ծառայությունների ոլորտ)-ի միջոցով բաշխվեն արդյունաբերության վերջնական սպառողներին: Սա հիմնականում իրականացվում է մեծածախ վաճառականների միջոցով, ովքեր իրենց հերթին վաճառում են մանրածախ վաճառականներին վերջիններս էլ` հաճախորդներին:
Արտադրական ճարտարագիտությունը կամ արտադրական գործընթացը փուլերն են, որոնց միջոցով հումքային նյութերը վերածվում են վերջնական արտադրանքի: Արտադրական գործընթացը սկսվում է արտադրանքի ձևավորմամբ և նյութերի դասակարգմամբ, որոնցից և պատրաստվում է ապրանքը: Այնուհետև այս նյութերը արտադրական գործընթացի միջոցով ձևափոխվում են և վերածվում պահանջվող զանգվածի:
Ժամանակակից արտադրությունը ներառում է բոլոր միջին մակարդակի գործընթացները, որոնք անհրաժեշտ են արտադրանքի և դրա բաղադրիչների միավորման գործընթացում: Որոշ արտադրողներ, ինչպիսիք են կիսահաղորդչային և պողպատե իրերի արտադրողները, սրա փոխարեն օգտագործում են «կեղծիք» տերմինը:
Արտադրական ոլորտը սերտորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերական ձևավորման հետ: Հյուսիսային Ամերիկայի խոշոր արտադրողներից են` «Ջեներալ մոթորս» ընկերությունը, «Ջեներալ էլեկտրիկ»-ը, «Պրոքտեր ընդ Գամբլ»-ը, «Ջեներալ Դինամիկ» ասոցիացիան, «Բոինգ» ընկերությունը, «Պֆայզեր»-ը, «Փրսիժն Քյասթփարթ»-ը և «Ֆեիթ Քրիսլր ավտոմոբիլային» կազմակերպությունը: Եվրոպայում խոշոր արտադրողներից են` «Վոլցվագեն Գրուպ»-ը, «Սիեմենս»-ը, «ԲԻ.ԷՆ.ԷՍ.ԷՖ.»-ը, և «Միչելին»-ը: Ասիայի խոշոր արտադրողներն են` «Տոյոտա»-ն, «Յամահա-ն, «Պանասոնիկ»-ը, «ԷԼ ՋԻ»-ն, «Սամսունգ»-ը և «Թաթա Մոթորս»-ը: