Մասնակից:An.Hovhannisyan/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
«Ճանապարհորդություն դեպի արևմուտք» ( չինարեն՝《西遊記》), որ նաև հայտնի է որպես «Ճանապարհորդություն դեպի արևմուտք՝ դժբախտությունից ազատվելու նպատակով» (չինարեն՝( 西遊釋厄傳》) կամ հակիրճ՝ «Արևմտյան ճանապարհորդություն» ( չինարեն՝《西遊》) , առաջին ռոմանտիկ վեպն է աստվածների և դևերի մասին հին Չինաստանի Մին դինաստիայի շրջանում։ Ընդհանուր ներառում է 585,000 բառ, բաղկացած է 100 գլխից։ Չինաստանի չորս հայտնի գրքերից և չորս հրաշալի ստեղծագործություններից մեկն է: Գիրքը գրվել է 16-րդ դարում՝ Մին դինաստիայի ժամանակաշրջանի կեսերին։ Ընդհանուր կարծիք կա, որ հեղինակը Մին դինաստիայի Վու Չընն է։ Գիրքը պատմում է Թան Սանծանի և նրա աշակերտների՝ Սուն Վուկոնի, Ճու Պածիեի և Շա Վուծինի մասին, ովքեր գնացել էին արևմտյան երկինք՝ սուրբ գրություններ սովորելու։ Այն ներկայացնում է չարին պատժելու և բարին քարոզելու հին պատմություն։ Ոմանք կարծում են, որ «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք»-ը երգիծական վեպ է, որը ծաղրում է իշխանությանն ու պաշտոնականությանը:
«Ճանապարհորդություն դեպի արևմուտք» գրքի տարածման պատճառով Վու Յուանթայը, Վու Ճընթայը, Յու Սյանտոուն և այլք գրեցին «Ճանապարհորդություն դեպի արևելք», «Ճանապարհորդություն դեպի հարավ»-ը, որոնք Յան Ճըի «Ուղևորություն դեպի հյուսիս» և նրա մյուս՝ «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» գրքի հետ միասին, համաձայն Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանին համապատասխան օպերաների, դրամաների և բուդդիզմի և թաոիզմի առասպելների ու լեգենդների, կոչվել են «Չորս ճանապարհորդություններ»։