Մասնակից:Aida Saribekyan/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Օթնիել Չարլզ Մարշը (անգլ.՝ Othniel Charles Marsh) (ծնվել է 1831 թվականի Հոկտեմբերի 29-ին, մահացել 1899 թվականի մարտի 18-ին) Եյլի քոլեջի հնէաբանության ամերիկացի դասախոս էր և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը [1]։ Մարշը հնէաբանության ոլորտի ականավոր գիտնականներից էր։ Նրա ժառանգություններն ընդգրկում են տասնյակ նոր կենդանատեսակների հայտնաբերություններ կամ նկարագրություններ և թռչունների ծագման մասին տեսություններ:
Օթնիել Չարլզ Մարշ Othniel Charles Marsh | |
---|---|
Ծնվել է | 1831 թվական, Հոկտեմբերի 29 |
Ծննդավայր | ԱՄՆ Լոքպորտ, Նյու Յորք |
Մահացել է | 1889 թվական, Մարտի 18 |
Մահվան վայր | Նյու Հեյվեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ամերիկացի |
Կրթություն | Եյլի քոլեջ |
Ազդվել է | Ջոն Բել Հաչեր |
Ազդել է | Ջեյմս Դանա |
Գործունեություն | Հնէաբանություն |
Պարգևներ և մրցանակներ | Բիգզբիի մեդալ |
Ստորագրություն |
Ծնվելով համեստ կյանք վարող ընտանիքում, Մարշը բարձրագույն կրթություն ստացավ ի շնորհիվ իր մեծահարուստ մորեղբոր՝ Ջորջ Փիբոդիի առատաձեռնության։ 1860 թվականին Եյլի քոլեջն ավարտելուց հետո ճանապարհորդեց աշխարհով մեկ՝ սովորելով անատոմիա, միներալոգիա և երկրաբանություն։ Վերադառնալուն պես Եյլում սկսեց դասավանդել։ 1870 թվականից 1890 թվականներին Մարշը մրցեց իր հնէաբան մրցակից էդվարդ Դրինքեր Քոփի հետ՝ արևմտաամերիկյան ցուցահանդեսի ժամանակ, որն առավել հայտնի էր Ոսկրային պատերազամներ անվամբ։ Այդ մրցակցությունից հետո գիտական աշխարհն այս երկու հնէաբաններին պարտական էր։ Մարշի ամենամեծ ժառանգությունը մեսոզոյան դարաշրջանի սողունների, ատամնավոր թռչունների և մեսոզոյան ու երրորդ դասի կաթնասունների հավաքածուն է, որը հիմա Եյլի Բնագիտական պատմությունների Փիբոդի թանգարանի և Սմիթսոնյան ինստիտուտի հավաքածունների հիմքն է կազմում։ Մարշին անվանում էին «հոյակապ հնէաբան և Ամերիկայում դարվինիզմի ամենամեծ կողմնակիցը տասնիններորդ դարում»[2]։