Մասնակից:Aghavni Araqelyan/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Դուգլաս Մաուսոն՝ Բրիտանական կայսրության շքանշանի արժանացած, Թագավորական ընկերության անդամ[1], Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի անդամ (մայիսի 5, 1882 - հոկտեմբերի 14, 1958) ավստալացի երկրաբան, Անտարկտիկայի հետախույզ և ակադեմիկոս։ Ռուալ Ամունդսենի, Ռոբերտ Սքոթի և Էռնեստ Շեքլտոնի հետ միասին Անտարկտիկայի հետազոտության հերոսական դարաշրջանում եղել է արշավախմբի գլխավոր ղեկավար։
Մաուսոնը ծնվել է Անգլիայում և տեղափոխվել է Ավստրալիա մանուկ հասակում։ Ավարտել է Սիդնեյի համալասարանի հանքարդյունաբերության ինժեներական և երկրաբանության ֆակուլտետները։ 1905 թվականին Ադելաիդայի համալսարանում դասավանդել է հանքաբանություն և հանքանյութաբանություն։ Անտարկտիկայում նրա առաջին փորձը եղել է որպես Շեքլտոնի «Նիմրոդ» արշավախմբի անդամ (1907–1909), իր ուսուցիչ՝ Դեյվիդ Էջվորդի հետ միասին։ Նրանք դեպի հյուսիս ուղևորվող արշաբախմբի անդամներից էին, որը հասավ Հարավային մագնիսական բևեռին և բարձրացավ Էրեբուս լեռը։
Շեքլտոնի արշավին մասնակցելուց հետո Մաուսոնը դարձավ Անտարկտիկայի ավստրալական արշավի (1911–1914) գլխավոր հեղինակը։ Արշավախումբը ուսումնասիրեց նախկինում չուսումնասիրված շրջանների հազարավոր կիլոմետրեր, հավաքեց երկրաբանական և բուսաբանական նմուշներ, կատարեց կարևոր գիտական դիտարկումներ։ Մաուսոնը՝ դեպի Հեռավոր Արևելք ուղևորվող, երեք անձից բաղկացած արշավախմբի միակ փրկված անդամն էր։ Այդ արշավախումբը ճանապարհորդեց Մերց և Նինիս սառցադաշտերով, որոնք անվանել էին Մաուսոնի երկու մահացած ուղեկիցների անուններով։ Նրանց մահը ստիպեց նրան մեկ ամսից ավելի միայնակ ճանապարհորդել՝ արշավախմբի հիմնական բազա վերադառնալու համար։
1914 թվականին Մաուսոնը ստացել է ասպետի կոչում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել բրիտանացի և ռուս զինվորականների հետ։ 1919 թվականին նա վերադարձել է Ադելաիդայի համալսարան, իսկ 1921 թվականին դարձել պրոֆեսոր՝ մեծ ներդրում ունենալով ավստրալական երկրաբանության մեջ։ Նա վերադարձավ որպես Բրիտանական ավստրալական և Նոր Զելանդիայի անտարկտիկայի հետազոտական արշավախմբի ղեկավար (1929–1931), ինչը հանգեցրեց տարածքային պահանջի՝ Անտարկտիկայի ավստրալական տարածքի տեսքով։ Մաուսոնի անունը կապվում է բազմաթիվ տեսարժան վայրերի հետ, իսկ 1984-1996 թվականներին հայտնվել է ավստրալական 100 դոլարանոց թղթադրամի վրա։