Մասնակից:77SARMER/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Բեռնարդ Լյուիս, [1], բրիտանացի, ամերիկացի պատմաբան՝ մասնագիտացած արևելագիտության մեջ[2]։ Հայտնի է նաև որպես հասարակական մտավորական և քաղաքական մեկնաբան։ Լյուիսը Փրինսթոնի համալսարանում Մերձավոր Արևելքի գիտությունների պրոֆեսոր է եղել։ Լյուիսի փորձաքննությունը հիմնված էր իսլամի պատմության և իսլամի ու Արևմուտքի միջև փոխգործակցության վրա։
Բեռնարդ Լյուիս | |
---|---|
Ծնվել է | 1916 մայիսի5 Լոնդոն, Անգլիա |
Մահացել է | 2018 մայիսի 19 Նյու Ջերսի |
Ազգություն | Բրիտանացի, ամերիկացի |
Նախքան արտաքին գործերի նախարարություն ուղարկվելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լյուիսը որպես զինվոր ծառայել է բրիտանական բանակում՝ արքայական զրահապատ կորպուսում և հետախուզական կորպուսում։ Պատերազմից հետո վերադարձել է Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և Աֆրիկայի գիտությունների դպրոց և նշանակվել Մերձավոր և Միջին Արևելքի պատմության նոր ամբիոնի վարիչ։
2007 թվականին Լյուիսին կոչել են Միջին Արևելքի արևմտյան առաջատար մեկնաբան[3]։ Ոմանք քննադատել են Լյուիսի հիմնական և ընդհանրացնող մոտեցումը մուսուլմանական աշխարհին, ինչպես նաև նրա հակվածությունը վերահաստատելու այն վարկածները, որոնք վիճարկվել են վերջին հետազոտությունների արդյունքում։ Քաղաքական մակարդակում, Լյուիսին վստահել են իսլամի մշակութային թերարժեքության պատկերը վերականգնելու և ջիհադի վտանգները շեշտադրելու գործում[4]։ Նրա խորհդին էին հետևում նոր պահպանողական քաղաքականություն մշակողները, այդ թվում նաև Բուշի վարչակազմը[5]։ Այնուամենայնիվ, Իրաքի պատերազմին նրա ակտիվ աջակցությունը և նոր պահպանողական իդեալները այդ ժամանակվանից հսկողության տակ են անցել[6][7][8][9][10][11]։
Լյուիսը աչքի է ընկել նաև Էդվարդ Սաիդի հետ ունեցած բանավեճերի համար, որը մեղադրում էր Լյուիսին և այլ արևելագետներին իսլամը խեղաթյուրված ներկայացնելու և արևմտյան իմպերիալիստական իշխանության նպատակներին ծառայելու մեջ[12], ինչին Լյուիսը պատասխանել է՝ պաշտպանելով արևելագիտությունը՝ որպես մարդասիրության նիստ և մեղադրելով Սաիդին թեման քաղաքականացնելու մեջ[13][14]։ Լյուիսը պնդում էր, որ Հայոց Ցեղասպանության զոհերը երկու ազգայնական շարժումների միջև պայքարի արդյունքն են եղել[15], և որ Օսմանյան կառավարության կողմից հայ ազգը բնաջնջելու մտադրության ոչ մի ապացույց չկա[16]։ Այս տեսակետները մի շարք գիտնականների դրդեցին մեղադրել Լյուիսին ցեղասպանության ժխտման և պատմական ժխտողականության մեջ, և 1995 թվականին Փարիզի Գերագույն դատարանի կողմից հաջող դատական հայց հարուցվեց նրա դեմ[17]։