Մասնակից:23SG/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսատեխնոլոգիա կենսաբանության բնագավառ, որն ընդգրկում է կենդանի համակարգերի և օրգանիզմների միջոցով արտադրանքների ստացում կամ կենսաբանական համակարգերի, կենդանի օրգանիզմների կամ նրանց բաղադրամասերի տեխնոլոգիական կիրառում՝ վերջնական արտադրանքների կամ գործընթացների փոփոխման նպատակով (ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիա, 2-րդ հոդված) [1]։ Կախված գործիքներից և կիրառություններից, այն հաճախ ընդգրկում է մոլեկուլային կենսաբանության, կենսաինժեներիայի, կենսաբժշկական ինժեներիայի, կենսաբանական արտադրության, մոլեկուլային ինժեներիայի և հարակից այլ բնագավառներ։
Հազարամյակներ շարունակ կենսատեխնոլոգիան կիրառվել է գյուղատնտեսության, սննդի արտադրության և բժշկության մեջ [2]։ Տերմինը ներմուծվել է 1919 թվականին հունգարացի ինժեներ Կարոլի Էրեկիի կողմից։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբներին կենսատեխնոլոգիան իր սահմաններն ընդլայնելով, ընդգրկել է նոր և բազմազան գիտական ուղղություններ, որոնցից են գենոմիկան, ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիաները, կիրառական իմունոլոգիան և դեղաբանական թերապիաների ու ախտորոշիչ թեստերի զարգացումը [2]։