Մասնակից:Տիգրան Գասպարյան 13/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մոհանդաս Կարամչանդ Գանդի [1](1869թ. Հոկտեմբերի 2 – 1948թ. Հունվարի 30) – Հնդկաստանի քաղաքական գործիչ, Հնդկաստանի՝ բտիտանական գաղութացումից անկախանալու շարժման առաջնորդ: Նախաձեռնելով ոչ-բռնի, քաղաքացիական անհնազանդություն՝Գանդին Հնդկաստանին առաջնորդել է անկախացման և ոգեշնչման աղբյուր հանդիսացել բազում քաղաքացիական իրավունքների և ազատագրական շարժումների համար ամբողջ աշխարհով մեկ: Մահաթմա պատվանունը (սանսկրիտերեն թարգմանաբար մեծ հոգի ունեցող, պատվելի, սուրբ)[2] նրան առաջին անգամ տրվել է 1914թ.-ին Հարավային Աֆրիկայում[3] –իսկ հիմա գործածվում է ամբողջ աշխարհում: Հնդկաստանում նրան անվանում են նաև Բապու (գուջարաթի լեզվով հայր բառի փաղաքշական ձևն է))[4][5] և Գանդի Ջի: Հայտնի է որպես <<ազգի հայր>>: [6][7]
Գանդին ծնվել և մեծացել է Հնդկաստանի ծովափնյա Գուջարաթ նահանգում հնդիկ առևտրական կաստային պատկանող ընտանիքում: Սովորել է իրավաբանություն Լոնդոնի համալսարանի իրավաբանության քոլեջում: Գանդին որպես հայրենիքից դուրս ապրող փաստաբան ոչ-բռնի քաղաքացիական անհնազանդություն առաջին անգամ նախաձեռնել է Հարավաֆրիկյան Հանրապեությունում (ՀԱՀ)՝ պաշտպանելով այնտեղի հնդիկ բնակչության քաղաքացիական իրավունքները: 1915թ.-ին Հնդկաստան վերադառնալուց հետո նախաձեռնում է գյուղացիների, ֆերմերների և քաղաքային աշխատողների բողոքի ակցիաները ընդդեմ չափից մեծ հողի հարկի և ընդդեմ խտրականության: 1921թ.-ին ստանձնելով Հնդկաստանի ազգային կոնգրեսի ղեկավարությունը՝ Գանդին ձեռնարկեց համազգային քարոզարշավներ տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու և անկախություն ձեռք բերելու համար:
1930թ.-ին Գանդին Գուջարաթի նահանգից մինևչ Դանդի քաղաքը (շուրջ 400կմ) հնդիկներին առաջնորդեց խաղաղ քայլերթի՝ բողոքելով բրիտանական աղի մենաշնորհի և նրանց կողմից հարկադրված աղի բարձր հարկից: Գանդին դեմ էր երկրորդ համաշխարհային պատերազմին և 1942թ.-ին պահանջեց բրիտանացիներին լքել Հնդկաստանը: Գանդին ՀԱՀ-ում և Հնկաստանում տարբեր առիթներով ձերբակալվել է և կյանքի մի մասը անցկացրել բանտերում: Համեստ կյանք է վարել բնակելի համայնքում, կրել է հնդկական ավանդական զգեստ և շալ: Բուսակեր էր և երբեմն էլ երկար ժամանկով ծոմ էր պահում, ինչպես օրգանիզմի ինքնամաքրման, այնպես էլ քաղաքացիական բողոք արտահայտելու համար
Նրա անկախ Հնդկաստանի հեռանկարը հիմնված էր կրոնական բազմակարծության վրա: Սակայն 1940-ականնների սկզբներին առաջ եկավ մուսուլմանների մի նոր շարժում, որը պահանջում էր Հնդկաստանից առանձին մահմեդական պետություն:[8] Վերջապես 1947թ.-ի օգոստոսին Բրիտանիայի կողմից երկրին շնորհվեց անկախություն, սակայն Բրիտանիայի հնդկական կայսրությունը բաժանվեց 2մասի՝ մեծամասամբ հինդուիզմին հետևող Հնդկաստանի և մահմեդական մեծամասնությամբ Պակիստանի: [9] Երբ շատ բռնի տեղափոխված հինդուսներ, մահմեդականներ և սիկհեր գնում էին իրենց նոր հողերը, կրոնական բռնություններ ծագեցին տարբեր վայրերում, հատկապես Փունջաբում և Բենգալում: Խուսափելով Դելիում կատարել անկախության տոնակատարություն՝ Գանդին այցելեց տուժված շրջաններ, որ մխիթարի և սփոփի մարդկանց: Հաջորդող ամիսներին կրոնական բռնությունները դադարեցնելու համար մի քանի անգամ ծոմ է պահում: Վերջին ծոմապահությունը սկսել է 1948թ.-ի հունվարի 12-ին 78տարեկան հասակում,[10] նաև նպատակ ունենալով Հնդկաստանին ստիպել ակտիվներ վճարել Պակիստանին:[10] Այս ամենը հնդիկների մի մասին մտածել տվեց, որ Գանդին շատ զիջող է: [10][11] Նրանց մեջ էր հնդիկ ազգայնական Նաթուրամ Գոդսեն, ով էլ 1948թ.-ի հունվարի 30-ին սպանեց Գանդիին՝ 3 փամփուշտ արձակելով նրա կրծքավանդակին:[11] Բռնվելով համախոհների և դավադրությունը մասնակցած մյուս անձանց հետ Գոդսեն և մյուս դավադիր Նարոյան Ափթեն դատվեցին, մեղավոր ճանաչվեցին և մահապատժի ենթարկվեցին: Մյուս հանցակիցներն էլ բանտարկվեցին:
Հնդկաստանում Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը նշվում է որպես ազգային տոն Գանդի Ջայանթի անվամբ, իսկ աշխարհում՝ ոչ-բռնության միջազգային օր: