Մասնակից:Վիլյամ Ոսկանյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Բելիզայի պատմություն սկսում է իր հաշվարկը 1000 տարի առաջ։ Մայաների քաղաքակրթությունը տարածվել է ժամանակակից Բելիզի տարածքում մ․թ․ա․ 1500 թվականից մինչև մ․թ․ա․ 200 թվականին և իր ծաղկունքի գագաթնակետին է հասել մոտ 1200 թվականին (մ․թ․)։ Մի քանի ճարտարապետական հուշարձաններ՝ մասնավորապես Կախալ Պեչը, Կարակոլը, Լամանայը, Լուբան Տույը, Ալթուն–Խանը, Շունանտունիչը վկայում են այդ փուլում խիտ բնակչության քաղաքակրթության և զարգացվածության մասին։ Առաջին փաստացի գրանցված եվրոպական գաղութը հիմնադրվել է Անգլիայի ծովագնացների կողմից, որոնք դարձել են 1638 թվականին տեղի ունեցած նավաբեկության զոհը։ Հետագա 150 տարիների ընդացքում ստեղծվել են բավականին անգլիական գաղութներ։ Այն ընդացքում սկիզբ է դրվում ծովահենությանը և բնիկների ու հարևան իսպանական գաղութների վրա հարձակումներին[1]։
18–րդ դարի վերջին Մեծ Բրիտանիան նշված մարզ առաջինն է ուղարկել պաշտոնական ներկայացուցչին, բայց Բելիզը իրականում մինչև 1840 թվականը այդպես էլ չի անվանվել «Բրիտանական Հոնդուրաս»։ 1862 թվականն այն դարձել է բրիտանական գաղութ։ Հետագայում, ժողովրդավարական կառավարության ընդլայման համար կատարվել են որոշակի սահմանադրական փոփոխություններ։
Նախարարական համակարգի ներքո, 1964 թվականի հունվարին, ձեռք է բերվում լիարժեք ներքին ինքնքկառավարում։ Տարածաշրջանի պաշտոնական անվանումը «Բրիտանական Հոնդուրասից» «Բելիզ» փոխվել է 1973 թվականի հունիսին, իսկ լիարժեք անկախություն շնորհվել է 1981 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։