Մասնակից:Սերինե Դալլաքյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
https://en.wikipedia.org/wiki/Sibling
Քույր-եղբայրը (անգլերեն) ազգական է, որը տվյալ անձի հետ առնվազն մեկ ընդհանուր ծնող ունի։ Արական սեռի պատկանողը եղբայրն է, իգական սեռինը՝ քույրը։ Եղբայրներ կամ քույրեր չունեցող անձը միակ երեխան է։
Թեև որոշ դեպքերում քույր-եղբայրները կարող են առանձին մեծանալ (օրինակ՝ խնամակալություն), շատ հասարակություններ իրենց երեխաներին միասին են մեծացնում։ Սրա արդյունքում զարգանում է ուժեղ հուզական կապ՝ ուղեկցվելով քույր-եղբայր հարաբերությամբ, որն ինքնին հարաբերության յուրահատուկ տեսակ է համարվում։ Քույր-եղբայրների միջև եղած հուզական կապը հաճախ բարդ է, որի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ ինչպիսիք են՝ ծնողական վերաբերմունքը, ծննդյան հաջորդականությունը, անհատականությունը և ընտանիքից դուրս ունեցած անհատական փորձառությունները[1]։
Բժշկական տեսանկյունից հարազատ քույր-եղբայրը առաջին կարգի ազգական է, իսկ արյունակից քույր-եղբայրը՝ երկրորդ կարգի ազգական, քանի որ նրանք, համապատասխանաբար, 50%-ով և 25%-ով են արյունակից[2][3]: