Մասնակից:Պողոս Պողոսյան 111/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Նարնջագույն հեղափոխությունը (ուկրաիներեն՝ Помаранчева революція) խաղաղ ցույցերի, հանրահավաքների, պիկետների, գործադուլների լայն արշավ է, որը տեղի է ունեցել Ուկրաինայի մի շարք քաղաքներում` 2004 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2005-ի հունվարի 23-ը[1]:
Պողոս Պողոսյան 111/Ավազարկղ | |
---|---|
Ամսաթիվ | 22 նոյեմբեր 2004 թվական — 23 հունվար 2005 թվական |
Վայր | Ուկրաինա |
Նարնջագույն հեղափոխությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2004 թվականի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, ըստ որի 3% առավելությամբ հաղթեց Վ. Ֆ. Յանուկովիչը՝ այդ պահին արդեն նախկին վարչապետը։ Ընտրություններում Յանուկովիչի հիմնական մրցակցի՝ Վ. Ա. Յուշչենկոյի աջակիցները, և արտասահմանյան դիտորդների մեծ մասը համարում էին, որ Յանուկովիչի առավելության հասնելը, եղել է ընտրությունների կեղծմամբ։ Բողոքի զանգվածային ակցիայի հիմք հանդիսացան համընդանուր գիտակցության մեջ ժողովրդի կամարտահայտման կեղծման արձանագրումը Ուկրաինայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում 2004 թվականի նոյեմբերի 21-ին[2]։
Միավորված ընդդիմության հիմնական բազան դարձան երկրի արևմտյան և կենտրոնական շրջանները (այդ թվում Կիևը), իսկ Վ. Յանուկովիչի համար արևելյան և հարավային շրջանները[3]։ Ռուսաստանի հանրային կարծիքը Յանուկովիչի կողմում էր, իսկ արևմտյան երկրներինը ընդդիմության կողմում[4]։ Եվրոպական մի շարք երկրների պետական գործիչներ հանդես եկան որպես միջնորդ ՝ հակառակորդ ուժերի միջև. Առավել ակտիվ էին Լեհաստանի նախագահ Ա. Կվասնևսկին, ԵՄ հանձնակատարը (ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար) Հ. Սոլանան, Լիտվայի նախագահ Վ. Ադամկուսը և Լեհաստանի նախկին նախագահ Լ. Վալենսան:
2004 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը ընդունեց, որ հնարավոր չէ որոշել հաղթողին, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է ԿԸՀ օրենքի վեց հոդվածներ և նախագահական ընտրությունների մասին օրենքի 8-ը: Ըստ դատարանի, նախագահական քարոզարշավի մասնակիցները չունեին հավասար հասանելիություն լրատվամիջոցներին, իսկ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք չեն համապատասխանել նախընտրական քարոզչության արգելքին: Արդյունքում, դատարանը անհնար համարեց «սահմանել ընտրողների իրական կամարտահայտման արդյունքները» և նշանակեց կրկին քվեարկություն երկրորդ փուլի համար 2004 թվականի դեկտեմբերի 26-ին:
Քվեարկության կրկնությունը արձանագրեց Վ. Յուշչենկոյի հաղթանակը 8% տարբերությամբ։
Նարնջագույն հեղափոխության կենտրոն դարձավ Կիևի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակը, որտեղ մոտ երկու ամիս անընդմեջ բողոքի ցույց էր ընթանում, և ցուցարարների համար նախատեսված էր վրանային ճամբար: Որոշ օրեր հանրահավաքներին հավաքվում էին մոտ կես միլիոն մարդ[5]։
Ենթադրվում է, որ Նարնջագույն հեղափոխությունը սկսվեց 2004 թվականի նոյեմբերի 22-ին, երբ Անկախության հրապարակում սկսեց հավաքվել նախագահի թեկնածու Յուշչենկոյի կողմնակիցների բազմահազարանոց հավաքը նարնջագույն դրոշների ներքո։ Ցուցարարները տեղադրեցին տասնյակ վրաններ սկսեցին անժամկետ բողոքի ցույց։
Բողոքի ակցիաները հարուցվեցին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարեղ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց, հաղթեց Յուշչենկոյի մրցակիցը՝ վարչապետ Վ. Յանուկովիչը։ Այնուհետև, Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ և հրամայեց, որ կրկին անցկացվի քվեարկության երկրորդ փուլ[6]: Ակցիայի մասնակիցներին հաջողվեց ստիպել ուկրաինական իշխանություններին սպասել Գերագույն դատարանի որոշմանը, և հիմնված նրա որոշման վրա՝ երկրորդ փուլի արդյունքները ճանաչել կեղծված, կրկին անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկություն։ Կրկնակի քվեարկության արդյունքնում (երկրորդ փուլի վերաքվեարկության) հաղթեց Վ. Յուշչենկոն:
Յուշչենկոյին սատարող հիմնական քաղաքական ուժը «Ժողովրդի ուժը» կոալիցիան էր (որում միավորեցին Յուշչենկոյի «Մեր Ուկրաինա» դաշինքը և «Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը»): Յուշչենկոյի աջակցության պայմանագիրը ստորագրվեց նաև Ուկրաինայի Սոցիալիստական կուսակցության կողմից: Մեր Ուկրաինան ընդգրկում էր ազգային-ժողովրդավարական ուղղության շուրջ տասնյակ կուսակցություններ, այդ թվում Ուկրաինայի Ժողովրդական Շարժումը և Ուկրաինայի ժողովրդական կուսակցությունը: