Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ37
From Wikipedia, the free encyclopedia
Չինացիների վտարման ակտ (1882-1943 թվականներ), ԱՄՆ Կոնգրեսի հատուկ օրենքը, որը հրապարակվել է 1882 թվականի մայիսի 6-ին՝ ի պատասխան երկրի արևմուտք չինացիների զանգվածային ներգաղթի[1]։ Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին և միակ պաշտոնական օրենքն է, որն ուղղված է որոշակի ազգության ներկայացուցիչների դեմ (այս երկրի մնացած խտրական օրենքները վերաբերում էին ընդհանրապես ռասային): Օրենքն արգելում էր բոլոր չինացիների ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ-ում արդեն ապրող չինացիների հպատակագրումը (չնայած ԱՄՆ-ում ծնված չինացի երեխաները 1868 թվականի սահմանադրական փոփոխությամբ արդեն համարվում էին քաղաքացիներ): Ի սկզբանե օրենքը պետք է գործեր 10 տարի, սակայն այն գործել է մինչև 1943 թվականը[2]։ 1917 թվականին նմանատիպ սահմանափակումները տարածվեցին ընդհանրապես ասիացիների վրա: