Մասնակից:Ներսեսյան Լեյլի/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Յելոուսթոունի ազգային պարկ Համաձայն հնագետների տվյալների մարդիկ սկսել են ապրել տարածքում 11000 տարի առաջ: Այգու տարածքում ժամանակակից հետազոտողները առաջին անգամ հայտնվեցին 1805 թվականին, սակայն 1860-ականներից այստեղ չեն կատարվել գիտական և տնտեսական գործունեություններ: Սկզբում պարկը գտնվել է ԱՄՆ զորքի կառավարման տակ, իսկ 1917 թվականին փոխանցվել էր ազգային զբոսայգիների ծառայությանը: Պարկի հսկայական տարածքում գտնվում են լճեր, գետեր, քարանձավներ և կիրճեր: Հյուսիսային Ամերիկայի լճերից ամենալեռնային լիճը դա Յելոուսթոուն լիճն է, որը գտնվում է մայրցամաքի ամենամեծ հրաբուխի վրա: Կալդերան համարվում է քնած հրաբուխ, որը ժայթքել է մի քանի անգամ վերջին երկու միլիոն տարիների ընթացքում: Պարկի տարածքի մեծ մասը ծածկված է սառեցված լավայով: Պարկում աճում է մոտ երկու հազար տեսակի բույսեր, հանդիպում են հարյուրավոր թռչուններ, ձկներ, կաթնասուններ: Տարածքի մեծ մասը կազմում են անտառները և փոքր անապատները: Անտառները հաճախակի հրդեհվում են, մոտ երրորդ մասը հրդեհվել է 1988 թվականից: Պարկում ասֆալտապատված են հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ, որը հեշտացնում է այցելուների շարժը: Պարկը լայն ճանաչում է ձեռք բերել Թոմաս Մորանի նկարների շնորհիվ: Հետագայում նրա անունով կոչվեց Յելոուսթոունի սարերից մեկը: Պարկի առաջին ինտենդանտ նշանակվեց Նաբանիել Լենգֆորդը: Նրան չէր տրամադրվել դրամային ռեսուրսներ, որի պատճառով պարկում լուրջ պրոբլեմ դարձավ կենդանասպանությունը: 1877 թվականին Լենգֆորդը ստիպված էր հեռանալ: Նրա հետնորդը՝ Ֆիլետուս Հորրիսը ԱՄՆ-ի կոնգրեսից ստացավ դրամական միջոցներ, որոնցով ստեղծվեցին ճանապարհներ և տուրիստական օբյեկտներ: 1880 թվականին յուսիսային ելքին մոտեցվեց երկաթուղին, որը առաջացրեց այցելուների մեծ հոսք: Կենդանասպանության դեմ պայքարի համար 1886 թվականին պարկ ժամանեցին ԱՄՆ-ի զորքի մի մասը: Երբ 1995 թվականին 14 գայլ ազատ արձակվեցին պարկի տարածքում, գիտնականները չէին պատկերացնում թե ինչպես դա կփոխի պարկի բնության համակարգը: Պարկում մոտ 70 տարի գայլեր չկային, այնտեղ թագավորում էին եղջերուները, որոնց անկանոն բազմանալը մեծ վնաս էր հասցրել տեղի ֆլորային: Իհարկե, 14 գայլ կարողացան վերացնել բոլոր եղջերուներին: Դրանից հետո պարկի բնությունը վերականգնվեց: Վեց տարվա ընթացքում հինգ անգամ ավելացան ծառերը: Գայլերը քչացրեցին շնագայլերի քանակը, ինչի հետևանքով ավելացավ մկների և նապաստակների քանակը:Պարկ մտան արջերը, որոնք սնվում էին գայլերի թողած մնացորդներով: Պարկում ավելացավ հատապտուղների քանակը: Եվ ամենահետաքրքիրը՝ գայլերը չփոխեցին գետերի հոսքը: Գայլերի ազդեցությունը եղջերուների վրա, բերեց գետերի ափերի ծառերի և խոտերի ամրապնդմանը: Փոխվեց պարկի աշխարհագրությունը ի շնորհիվ 20 տարի առաջ պարկ բաց թողնված 14 գայլերի:
Աշխարհագրությունը
Պարկի մոտ 90%-ը գտնվում է Վայոմինգ նահանգի տարածքում, 3%-ը Մոնտանա և 1%-ը Այդախո նահանգներում: Պարկն ունի ուղղանկյուն ձև: Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը, որը անցնում է պարկի հիմնական տեսարժան վայրերով, կազմում է 230 կմ: Գետերը և լճերը կազմում են 5%, այդ թվում ամենամեծ լիճը Յելոուսթոունը (մակերեսը 352.2քմ, խորությունը 122մ): Անտառները կազմում են տարածքի 80%-ը: Պարկի տարածքի 2/3 մասը, այդ թվում Յելոուսթոուն լիճը և տուրիստական տեսարժան վայրերը պատկանում են Ատլանտիկ օվկիանոսի ջրավազանին: Պարկը տեղակայված է ծովի մակարդակից մոտ 2400մ բարձրության վրա: Բոլոր կողմերից փակված է սարերով 2700-ից մինչև 3400մ բարձրությամբ՝ հյուսիս-արևմուտքում Գալերին, հյուսիսում Արջի Ատամ, արևելքում Աբսարոկա, արևմուտքում և հարավ-արևմուտքում Տիտոն սարերով: Զբոսայգու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 3462մ բարձրության վրա Անգղի պիկ, ամենացածրը գտնվում է Ռիզ գետակի մասում: Այս ամենը միասին ձևավորում է Յելոուսթուն հրաբուխը: Յելոուսթոուն զբոսայգում գտնվում է աշխարհում ամենամեծ քարացած անտառը, որը առաջացել է մի քանի հազար տարի առաջ կատարված ժայէքումից: Ծառերը այդ ժայթքումից քարացել են: Այգու 290 ջրվեժից ամենաբարձրը և ամենաշատ ջրի ծախսը կատարողը Յելոուսթոուն գետի վրա գտնվող 94մ բարձրությամբ Ներքևի ջրվեժն է:
Երկրաբանությունը
Յելոուսթոունի կալդերան Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ հրաբխային համակարգն է: Հաճախ նրան անվանում են սուպեր հրաբուխ, քանի որ առաջացել է 640 հազար տարի առաջ եղած ժայթքումից: Զբոսայգում զգացվում են նաև հետքեր ավելի վաղ տեղի ունեցած երկու ժայթքումներից: Բոլոր 3 ժայթքումները իրենցից հետո առաջացրել են մեծ քանակով փոշի, ինչը ցրվել է ամբողջ Հյուսիսային Ամերիկայով: Առաջացած փոշին ու մոխիրը բերել են կլիմայի փոփոխմանը, բնության և կենդանիների ոչնչացմանը: Եվս մեկ ժայթքում էլ տեղի է ունեցել 160 հազար տարի առաջ, ինչի հետևանքով Յելոուսթոուն լճի արևմուտքում առաջացել է ոչ մեծ կալդերա: Վերջին ժայթքումից հետո, որից մեկը վերջացել է 70 հազար տարի առաջ, բերել է այն բանին, որ կալդերայի մեծ մասը թաղվել է լավայի հաստ շերտի տակ: Յելոուսթոունի կալդերայում կարելի է տեսնել ռիոլիտի և բազալտային լավայի մնացորդներ: Լավայի շերտեր նկատվում են Յելոուսթոուն գետի փեշերին: Յելոուսթոունը հսկայական գեյզերային դաշտ է: Զբոսայգու տարածքում գտնվում են 3000 գեյզերներ, որը կազմում է աշխարհի գեյզերների 2/3 մասը: Նրանց մեջ է աշխարհում ամենամեծ Նավ գեյզերը, ինչպես նաև ամենաճանաչված Ծեր ծառայող գեյզերը, որը բաց է թողնում 45-ից մինչև 125 րոպեի ընթացքում 40մ բարձրությամբ տաք ջրի շիթ: Աշխարհում գոյություն ունեն ընդամենը 5 գեյզերային դաշտ, սկսած Յելոուսթոունից: Մնացած գեյզերները Ռուսաստանում են՝ կամչատկա թերակղզու հյուսիսային մասում; Մոտ 40 գեյզերներ գտնվում են Չիլիում՝ Էլ Տատիո, Բոլիվիայի սահմանին, մոտ 80-ը նոր Զելանդիայում Ռոտոուռա քաղաքի մոտ: Գեյզերներ կան նաև Իսլանդիայում: Այս 5 տեղերից ամենաունիկալը և ամենաշատ այցելվածը Յելոուսթոունի ազգային զբոսայգին է: 2001 թվականի մայիսին ստեղծվեց Յելոուսթոունի հրաբխային _____________ : Նրա խնդիրներից է ոչ միայն հետևել հրաբուխներին, այլ գնահատել հրաբուխներիի հետ կապված վտանգները: 2003 թվականի զբոսաշրջիկների այցի Նորրիս գեյզերային ջրավազան կասեցվեց, որովհետև նկատվել էր ջրի տաքության բարձրացում սովորականից: Մի քանի գեյզերներ այնքան էին տաքացել, որ ջրի փոխարեն գոլորշի էին բաց թողնում: 2006 թվականին հայտնաբերվեց, որ հողը երկու տեղում բարձրանում է 4-6սմ: Դա առաջացրեց մեծ հետաքրքրություն լրատվամիջոցների կողմից: Նորրիս ջրավազանում տաք գազերից և գոլորշուց մահացել էին 5 բիզոն: Ամեն տարի զբոսայգում տեղի են ունենում հազարավոր մանր երկրաշարժեր, որոնք մարդու համար աննկատելի են: Այստեղ տեղի են ունեցել 6 խոշոր երկրաշարժեր, բոլորն էլ բարձր մագնիտուդայով: նրանցից մեկի էպիկենտրոնը զբոսայգու հյուսիսային սահմանին էր: Այդ երկրաշարժը առաջացրեց զբոսայգուն վնասող հետևանքներ: Ստեղծվեց նոր Երկրաշարժի լիճը: Այդ երկրաշարժի հետևանքով մահացան 28 մարդ, սկսվեց մի քանի գեյզերների ժայթքումներ, առաջացան մեծ ճաքեր, մաքուր ջրերը կեղտոտվեցին: 1975 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած (6.1 բալ) երկրաշարժը մեծ վնասներ չպատճառեց: 1985 թվականին՝ երեք ամիսների ընթացքում, գրանցվեց մոտ 3000 փոքր երկրաշարժեր այգու հյուսիս-արևմուտքում, դա կապված է Յելոուսթոունի կալդերայի իջեցման հետ: Ավելի փոքր երկրաշարժեր գրանցվեցին 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
Ֆլորան
Զբոսայգում աճում են 1870 տեսակի բույսեր, որից 1700-ը տեղական տեսակ է, իսկ 170 տեսակը դրսից բերված: Կան 8 տեսակի եղևնիներ, այդ թվում սոճիները կազմում են մոտ 80%-ը: Հաճախ հանդիպում են ուռենիներ և կեչիներ: Հետաքրքիր է, որ կեչիների անտառները զբոսայգում XX դարի ընթացքում նվազում էին, իսկ վերջերս սկսեցին ավելանալ: Ծաղկող բույսերի մեծ մասը ծաղկում է մայիսից սեպտեմբեր: Այգու սահմանների հայտնաբերվել է վերբենայի վայրի տեսակը, իսկ մյուս տեսակները աճում են ավելի տաք կլիմայում: Այս բույսի հայտնվելը այգում կախված է գետերի միկրոկլիմայի հետ: Այս հազվագյուտ բույսը գոյություն ունի մոտ 8000 տեսակով և նրանք բոլորը աճում են ավազային հողերում՝ Յելոութոուն լճի ափին: Ոչ տեղական բույսերը այգում հայտնվել են ոչ այնքան շուտ: Շատերը հանդիպում են զբոսաշրջիկների հավաքատեղերում:
Ֆաունան
Զբոսայգում կան մոտ 60 տեսակի կենդանիներ, այդ թվում գայլեր, արջեր: Մեծ տեսակների մեջ հանդիպում են բիզոններ, սև արջեր, եղջերուներ և այծեր: Բիզոնների քանակը այգում համեմատաբար շատ է, մոտ 4000: Այս փաստը անհանգստացնում է ագարակատերերին, որ բիզոնները համաճարակ կփոխանցեն տնային կովերին: Բիզոնների կեսը վարաքված են բրոցելյուզով, սակայն տնային կենդանիների վարաք այժմ չի նկատվել: Յելոուսթոուն զբոսայգում 1926 թվականին ոչնչացվել էին գայլերը, դրանից հետո խոշոր գիշատիչ դարձան կոյոբները, որոնք ոչնչացնում էին կրծողներին: Սակայն կոյոբները չեն որսում մեծ եղջերավորների, այդ պատճառով նրանց մեջ հիվանդությունները դարձան հաճախակի: Հետագայում անհրաժեշտություն եղավ պաշտպանել գայլերին: 1973 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց ոչնչացող տեսակների վերաբերյալ ակտ, որտեղ հիշեցվեց նաև գայլերը: 1990-ականներին այգի բաց թողնվեցին մեքենիական գայլերի: 2005 թվականին նրանց քանակը կազմեց 118 գլուխ: Զբոսայգում ապրում են 600 գրիզլի արջեր, 18 տեսակի ձուկ, այդ թվում կրիաներ և օձեր:
Անտառային հրդեհներ
Հրդեհները բնության մեջ հաճախակի են լինում և բույսերը ինչ-որ կերպ համակերպվել են: Ծառերը ունեն հաստ կեղև, ինչը պաշտպանում է միջուկը հրդեհից: Սոճիների կոները բացվում են բարձր ջերմաստիճանի տակ և սերմերը հրդեհի ժամանակ տեղափոխվում են: Ծառերը, որոնք ավելի վատ են պաշտպանված, աճում են խոնավ տեղերում, որտեղ հրդեհի հավանականությունը քիչ է և բազմանում են հրդեհից չվնասված արմատներով: Յելոուսթոուն զբոսայգում անտառային հրդեհներ բռնկվում են 300 տարին մեկ: Յուրաքանչյուր տարի կայծակից բռնկվում են 35 անտառային հրդեհ, որից՝ 6-10-ը մարդկային գործոնով: Այգում տեղադրված են 3 հրդեհային կայան և բացի այդ կատարվում են մշտական հետազոտություններ: Հիմնականում հրդեհները բռնկվում են հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերը, օրվա երկրորդ կեսից: Հրդեհները տարածվում են ոչ շատ կես հեկտարից և քիչ դեպքերում այն հասնում է 40 հեկտարի: Ներկայումս այգու քաղաքականությունը կայանում է նրանում, որ արհեստական հրդեհները անհրաժեշտ է մարել, իսկ բնական հրդեհներին հետևել և մարել այն ժամանակ, երբ նրանք կարող են վնասել մարդկանց, կառույցներին: Սա իրագործվում է 1970 թվականից: Մինչ այդ ցանկացած տեսակի հրդեհ համարվում էր վնասակար: 1988 թվականի չոր ամռանը այգում բռնկվեց կատաստրոֆիկ հրդեհ: Օգոստոսի 20-ին այրվեց 610կմ² անտառ: Հրդեհը վնասեց 3213կմ² անտառ, ինչը կազմում է անտառի մոտ 36%-ը: մահացավ 2 մարդ: Վնասը կազմեց 120 մլն դոլլար: Հրդեհները վերջացան աշնանը, անձրևներից: Ներկայումս այս հրդեհի հետևանքները նկատվում է զբոսայգում: Քանի որ այգին գտնվում է սարերում, նրա տարածքում նկատելի են կլիմայական տարբերություններ: 1936 թվականին գրանցվեց ռեկորդային ջերմաստիճան 37°C, 1933 թվականին ռեկորդային ցածր ջերմաստիճան -54°C: Ամռանը ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 20°C-25°C, գիշերները բարձր լեռներում կարող է լինել 0°C-ից ցածր: Ամռանը նկատվում են ամպրոպներ: Գարնանը և ամռանը ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 0-20°c, գիշերը 5-20°C: Անձրևների մակարդակը այգու տարածքում տարբեր է, ամենաքիչը՝ 380մմ տարեկան իսկ Մամոնտի տաք աղբյուրի մոտ ամենաշատը տարեկան 2000մմ այգու հյուսիս արևմուտքում: Ձյուն կարող է տեղալ եղանակի տարբեր ժամանակ: Շատ քիչ են տեղի ունենում տոռնադոները: Ամենաուժեղը գրանցվել է 1987 թվականի հուլիսի 21-ին, քամու ուժգնությունը կազմել է 93-ից 116մ/վ, որից հետո նկատվեց ավերվածություններ 3կմ երկարությամբ:
Զբոսաշրջիկների
Սկսած 1960 թվականից Յելոուսթոունի ազգային այգու այցելուների թիվը կազմել է 2մլն մարդ: 2006 թվականին՝ 2870295 մարդ: Այգում աշխատանքի են ներգրավված 3700 մարդ, որոնք աշխատեցնում են հյուրանոցներ, խանութներ, լցակայաններ: Բացի նրանցից այգում աշխատում են 800 հիմնական և սեզոնային աշխատակիցներ ԱՄն ազգային զբոսայգիների ծառայության կողմից: Այգում տեղակայված են 9 ինֆորմացիոն կենտրոններ և թանգարաններ, նրանք հանդիսանում են պատմական հուշարձաններ: Հյուրանոցներում ամառային սեզոնին գրանցվում են մի քանի ամիս առաջ: Շատերը հանգրվանում են մոտակա բնակելի կենտրոններում: Այգում կան մի քանի ասֆալտապատ ճանապարհներ, որոնք տանում են դեպի այգու տեսարժան վայրեր: Այս ճանապարհները կազմում են մեծ ութաձև տեսք: Մեծ օղակը ունի 225կմ երկարություն, որը միանում է մյուս ճանապարհներին 5 ելքով: Ասֆալտապատ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 499կմ: Ձմռանը բոլորը փակ են ավտոմաբիլային երթևեկության համար: Հուլիսից-սեպտեմբեր այգի կարելի է հասնել Սոլթ Լեյք Սիթիի և Բոզմենի ավտոբուսներով: Անմիջապես այգում հասարակական տրանսպորտ չկա: Այգում կա 1770 արահետ: Լեռնային տուրիզմը զարգացած չէ, որսը արգելված է, իսկ տնային կենդանիներին թույլատրվում է դուրս բերել կապերով: Ձկան որսը թույլատրվում է միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում:
XVIII դարում իսպանացիք համառորեն փնտրում էին ցամաքային առևտրի ճանապարհ հյուսիսամերիկյան մայրցամաքից դեպի Խաղաղ օվկիանոս, Կալիֆորնիա: Նոր Իսպանիայում Սանտա Ֆե քաղաքից էքսպեդիցիան առաջանում էր խորքը՝ դեպի լեռնային շրջանններ։ Դեռ հեռվից նրանք նկատեցին մութ կետ, որը պարզվեց փշատերև անտառ էր՝ քարավանների համար հիանալի կողմնորոշիչ։ Այդ ժամանակ քարտեզների վրա հայտնվեց Մեսա Վերդե անվանումը։ Այս վայրի արևմտյան շրջանում եվրոպացիք սկսեցին հիմնավորվել XIX դարի վերջում։ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին ձիավոր նախրապահ Ռիչարդ Ուէզերիլը փնտրելով կովերին, ձորի մյուս ափին նկատում է իրական քաղաք տներով ու աշտարակներով։ Հաջորդ օրը Ռիչարդը վերադարձավ, որպեսզի նորից ուշադիր նայի այդ հրաշքին։ Նա տեսավ մեծ քարե շենք, որը նման էր ամրոցի։ Դեղին պատերից սև ուղղանկյուններով նայում էին տասնյակ պատուհաններ։ Հետագայում Ռիչարդը և նրա եղբայրները սանդուղքի օգնությամբ կարողացան հասնել այդ շենքին և ուսումնասիրել այն։
Մեկ տարի անց նրանք ժայռերում հայտնաբերեցին ևս 182 բնակեցված տեղեր։ Գտնված ամենօրյա առարկաները նրանք վաճառեցին թանգարաններին և անհատ կոլեկցիոներներին։ Տրամաբանական էր, որ որ հնագույն քաղաքները կառուցել էին նավախո հնդկացի ցեղերի նախորդները: Այդ պատճառով Ռիչարդ Ուէզերիլը առաջարկեց բնակչությանը կոչել «անասացի», որը նավախոների լեզվով նշանակում էր նախնիներ: 10մ բարձրությամբ սանդուղքը մի մասն է պատշգամբով տանը հասնելու համար: Այդ տանը հասնելու համար պետք է սողոսկել նեղ թունելի միջով և բարձրանալ աստիճաններով: 1893 թվականին դուրս եկավ առաջին գիտական աշխատանքը նվիրված այդ բացահայտմանը, շվեդ Գուստավ Նորդենշելդի «Մեսա Վերդեի ժայռե կացարանները»: Հետագայում այդ հեռացված տեղերին հասան «սև հնագետները»: Նրանք այրեցին մեծ շենքի տանիքը և պատերին առաջացրեցին ծակեր: 1980 թվականի վերջին Կոլորադո նահանգի կանանց ընկերությունները սկսեցին պաշտպանել ունիկալ հնությունները: 1906 թվականին Մեսա Վերդեի շրջանը դարձավ առաջին ազգային պարկը: Այնտեղ արգելեցին կատարել պեղումներ, տեղաշարժել պատմական առարկաներ:
Մեսա-Վերդե ազգային պարկ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որը անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Առաջին մարդիկ այցելել են այնտեղ VI դարում։ Մեսա Վերդեում մարդիկ բնակվեցին 550 տարի: Սկզբում նրանք ապրել են բլինդաժներում, զբաղվում էին որսով: Որսացել են եղնիկներ և հավաքել ընկույզներ: VIII դարում նրանք սովորեցին նստակյաց կյանքին, ստեղծեցին գյուղատնտեսություն և կառուցեցին մեծ տներ շատ սենյակներով, որոնց անվանում էին պուէբլո: Նրանք ապրում էին պուէբլոներում, որոնք կառուցում էին բարձր ժայռերի վրա: Նրանցում պաշտպանվում էին վատ եղանակից, ամռանը այնտեղ հով էր իսկ ձմռանը ոչ այնքան ցուրտ: Փայտյա աստիճաններով հնդկացիները հասնում էին իրենց տները, դաշտերը: Ամբողջությամբ այդ տները հիշեցնում են ժամանակակից բազմաբնակարան շենքեր: Մեսա Վերդեում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր տներից մեկը՝ ժայռե կացարանը: Այնտեղ կա 150 բնակելի սենյակ, բացի այդ այնտեղ եղել են պահեստներ և կլոր սենյակներ հոգևորական ծեսերի համար: Պուէբլոները չունեն ստանդարտ պլան: Շինարարները կառուցում էին պատերը որտեղ որ հնարավոր էր: Տեղական ավազից պատրաստում էին հացի չափով բլոկներ և ամրացնում էին թրջաց կավով: Շատերի պատերը սվաղված էին և գեղեցկացված:
Բնակիչները տնային աշխատանքով զբաղվում էին փողոցներում: Կանայք հյուսում էին զամբյուղներ, սանդալներ, կարում էին ծածկոցներ, պատրաստում էին կերամիկական ամաններ և նկարազարդում սև գույնով: Կավե ամաններում ձմռան համար պահում էին լոբազգիներ, ապխտած միս, հատապտուղներ, ընկույզներ, չորացրած ծաղիկներ, որոնք օգտագործում էին որպես համեմունք: Տղամարդիկ քարից ու ոսկրից պատրաստում էին տարբեր գործիքներ՝ դանակներ, ասեղներ, կացիններ և այլ անհրաժեշտ իրեր: Չնայած շինարարական բարձր մակարդակի անասացիները մնում էին քարե դարում՝ մետաղը նրանց ծանոթ չէր: Կրակը օգտագործում էին ամռանը կերակուր պատրաստելու համար, իսկ ձմռանը բոլոր սենյակներում կրակը վառվում էր: Մինչև հիմա պատերի և առաստաղի սևացած տեսքը հիշեցնում է ցրտերի մասին: Անպիտան բոլոր առարկաները, սնունդը պատուհաններից թափվում էր ժայռերին:
Կիվան՝ հոգևորական ծեսերի համար նախատեսված սենյակ էր: Սենյակի կենտրոնում կար փոս նախատեսված կրակի համար: Առաստաղում բացված անցքից՝ աստիճանի օգնությամբ իջնում էին կիվա:
Հնդկացիները որսում էին վայրի թռչունների, որոնք թռչում էին վայրի ընկուզենու վրա: Այդ ընկուզենու ճյուղերից պատրաստում էին նետ ու աղեղ: Որսորդները խփում էին եղջերուների, սկյուռիկների, նապաստակների և նրանց մորթուց պատրաստում ձմեռային հագուստ: Գեղեցիկ և խոշոր փետուրներից պատրաստում էին տաք և թեթև ծածկոցներ: Անասացիների համար կարևոր էր յուկկան: Նրա խոշոր տերևներից ստանում էին թելեր զամբյուղների, սանդալների, խալիների և հագուստների համար: Փշերը օգտագործում էին որպես կարի ասեղներ, իսկ ծաղիկներից եփում էին ապուրներ: Պտուղները արտաքին տեսքով նման էին վարունգի, որոնք օգտագործվում էին սննդի մեջ: Հում վիճակով նրանց համը հիշեցնում է դդմիկի համ, իսկ եփած վիճակում հիշեցնում է կարտոֆիլի համ: Յուկկայի պտուղներից պատրաստված պյուրեների մեջ լցնում էին հատապտուղներ, պատրաստում էին խմորներ և չորացնում էին: Արմատներից եփում էին օճառ:
Ինչ պատահեց Մեսա Վերդեի բնակիչներին երբ արդեն կերտել էին հսկայական քարե քաղաք: 1300 թվականին նրանք սկսեցին հեռանալ: Բնակիչները ստիպված էին լքել իրենց տները և հեռանալ չոր եղանակի պատճառով: Նրանց շրջան հասավ երաշտը, որը տևեց 20 տարուց ավելի: Նրանք հեռանում էին հարավ, որտեղ որ ջուր կար: Այդ բնակիչներից են սկիզբ առել Արիզոնա նահանգի հնդկացի ցեղերը խոպի և 15 տեսակի այլ ցեղեր Ռիո Գրանդե գետի ջրավազանում՝ տաոս, ակոմա զունի և այլն: Ինչպես նրանց նախնիներին այնպես էլ իրենց անվանում էին պուէբլո: Նրանք բնակվում են Նյու Մեքսիկո բարձունքին, կավե տներում:
Մեսա Վերդեի բարձունքը հիմա նորից աշխուժ է: Ազգային պարկը բաց է ամբողջ տարին, որտեղ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որը անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Պարկի տարածքում կան մոտ 200 տեսակի թռչուններ, այդ թվում ոսկե արծիվը, մեծ բվեճներ, գծավոր բազեներ և տարբեր տեսակի կոլիբրիներ։ Այստեղ կան նաև սպիտակ պոչիկներով նապաստակներ, քարե սկյուռ, լուսան, մողեսներ, ոչ թունավոր օձեր և տարանտուլաներ։ Չնայած նրա հեռավորությանը խոշոր քաղաքներից, այնտեղ ցանկանում են այցելել տասնյակ հազարավոր մարդիկ: Զբոսաշրջիկների ընդհանուր քանակը 10 անգամ առավել է Մեսա Վերդեի բնակիչների քանակից: Բնության և պատմական օբյեկտների պահպանման համար քայլել թույլատրվում է միայն հատուկ ուղիներով: Ժայռե կացարանների մեծ մասը փակ են, նրանցով կարելի է հիանալ միայն բարձունքի հակառակ կողմից:
1978 թվականին ազգային պարկն ընդգրկվել է միջազգային ժառանգություն ցանկի մեջ (ՅՈՒՆԵՍԿՕ)։ Ամեն տարի պարկ են այցելում 700000-ից ավելի զբոսաշրջիկներ։