Մասնակից:Նաթելլա Գրիգորյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Satyam Computer Services սկանդալը Հնդկաստանի խոշորագույն կորպորատիվ խարդախությունն էր մինչև 2010 թվականը: Հնդկաստանում գործող «Satyam Computer Services» ընկերության հիմնադիրն ու տնօրենները կեղծել են հաշիվները, ուռճացրել բաժնետոմսերի գինը և խոշոր գումարներ գողացել ընկերությունից: Դրա մեծ մասը ներդրվել է գույքի մեջ: Խարդախությունը հայտնաբերվեց 2008 թվականի վերջին, երբ Հայդարաբադի անշարժ գույքի շուկան փլուզվեց՝ թողնելով հետք դեպի Սատյամ[1]: Սկանդալը բացահայտվեց 2009 թվականին, երբ նախագահ Բայրաջու Ռամալինգա Ռաջուն խոստովանեց, որ ընկերության հաշիվները կեղծվել են։