Մասնակից:Լուիզահարությունյան/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Հարփեր Ինս (նոյեմբերի 16, 1880 – նոյեմբերի 19, 1924) ամերիկացի համր ֆիլմերի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան[1]։ Ինսը հայտնի էր որպես «Վեսթերնի հայր» և մասնակցել է ավելի քան 800 ֆիլմերի նկարահանմանը[2]։ Նա հեղափոխություն արեց կինոարդյունաբերության մեջ՝ ստեղծելով հոլիվուդյան առաջին խոշոր ստուդիան և հորինեց կինոարտադրությունը՝ ներդնելով կինոարտադրության «կոնվեյեր» համակարգը։ Նա առաջին մագնատն էր, ով կառուցեց իր սեփական կինոստուդիան, որը կոչվում էր «Inceville» Փալիզադես լեռնաշխարհում: Ինսը նաև մեծ դեր ունեցավ շարժապատկերներում՝ պրոդյուսերի դերի զարգացման գործում:
Նրա երկու ֆիլմերը՝ «Իտալականը» (1915), որի համար նա է գրել սցենարը, և «Քաղաքակրթություն» (1916), որի ռեժիսորը նա է, ընտրվել են պահպանության համար ազգային կինոռեգիստրի կողմից։ Ավելի ուշ նա համագործակցության մեջ մտավ Դ. Վ. Գրիֆիթի և Մաք Սեննեթի հետ` ստեղծելու Եռանկյունի շարժանկար ընկերությունը, որի ստուդիաները «Sony Pictures»-ի ներկայիս կայքն են: Այնուհետև նա կառուցեց նոր ստուդիա «Եռանկյուն»-ուց մոտ մեկ մղոն հեռավորության վրա, որն այժմ գտնվում է Կալվեր ստուդիայում[3][4]։ Ինսի վաղաժամ մահը իր կարիերայի գագաթնակետին եղավ, այն բանից հետո, երբ նա ծանր հիվանդացավ մեդիա մագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մասնավոր զբոսանավում, շատ ենթադրությունների տեղիք տվեց, թեև նրա մահվան պաշտոնական պատճառը սրտի անբավարարությունն էր[5]։