Մասնակից:Իրինա Փիրումյան/Մետաքս
From Wikipedia, the free encyclopedia
Մետաքս, մանրաթել, որն արտադրվում է տարբեր կենդանիների (հիմնականում միջատների) հատուկ գեղձերի միջոցով։
Սա Իրինա Փիրումյան մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Գոյություն ունի արդյունաբերական թրթուրի (թթենու), վայրի (կաղնենու), շերամի, սարդի, կակղամորթու մետաքսաթել։ Արդյունաբերական նշանակություն ունեն շերամի և կաղնու թրթուրներից ստացվող մետաքսաթելերը։
Թթենու շերամի զարգացումը ընթանում է չորս փուլով։ Թիթեռները ձվադրում են շերամի սերմ, որից զարգանում է թրթուրը, որը խոպոպում (գանգրացնում) է բոժոժը, վերափոխելով հարսնյակի, վերջինս էլ բոժոժի պատի անցքով ազատվում է դրանից։
Մետաքսը փափուկ կտոր է, թելերից պատրաստված, որը ձեռք են բերում շերամի բոժոժից: Ի սկզբանե մետաքսը ծագել է Չինաստանում և շատ կարևոր ապրանք է համարվել, որը տեղափոխում էին Եվրոպա Մետաքսի ճանապարհով: Թելի հաստությունը 20-30 միկրոմետր է: Մետաքսյա թելի երկարությունը (մետաքսյա մանրաթել[1]) մեկ բոժոժից հասնում է մինչև 400-1500 մետրի: Թելը ունի եռանկյունաձև հատում, որը պրիզմային հատուկ ձևով բեկում է լույսը, ինչը առաջացնում է գեղեցիկ անցումներ և փայլ:
Ներկայումս մետաքսի խոշորագույն արտադրող երկիր է համարվում Չինաստանը ( համաշխարհային արդյունաբերության մոտ 50%): Հնդկաստանը մետաքսի համաշխարհային արդյունաբերության մեջ գրավում է 15%, նրան հետևում են ՈՒզբեկստանը (մոտ 3%) և Բրազիլիան (մոտ 2.5%): Նշանակալից արտադրողներ են համարվում՝ Իրանը, Թաիլանդը և Վիետնամը: