Մասնակից:Ելենա Հայրապետյան/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Թանկարժեք քար (անվանում են նաև գոհար, շքեղ գոհար, գանձ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քար)հանքային բյուրեղի մի կտոր է,որը կտրված և հղկված տեսքով օգտագործվում է զարդեր կամ այլ զարդարանքներ պատրաստելու համար[1][2][3]:Այնուամենայնիվ ,որոշ քարեր(ինչպես օրինակ` կապույտ քար և ծիածանաքար)և երբեմն օրգանական նյութեր, որոնք միներալներ չեն (օրինակ ՝ սաթ, խեժածուխ և մարգարիտ) նույնպես օգտագործվում են զարդերի պարաստման համար, ուստի հաճախ համարվում են նաև թանկարժեք քարեր:Թանկարժեք քարերի մեծ մասը կոշտ են, բայց որոշ փափուկ օգտակար հանածոներ օգտագործվում են զարդեր պատրաստելու մեջ ՝ իրենց փայլի կամ գեղագիտական արժեք ունեցող այլ ֆիզիկական հատկությունների շնորհիվ: Հազվադեպությունը ևս մեկ հատկություն է, որը արժեք է տալիս գոհարին:
Զարդերից բացի, հնագույն ժամանակներից շքեղ արվեստի հիմնական ձևերն են` փորագրություններ թանկարժեք քարերի և կարծրաքարերի վրա, ինչպիսիք են գավաթները: Թանկարժեք քարեր պատրաստողին անվանում են թանկագին քարեր հղկող կամ քարերի վրա փորագրող վարպետ: