Մասնակից:Արևիկ2000/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Կնուտ (գերմ.՝ Knut ), դեկտեմբերի 5, 2006 – մարտի 19, 2011) բևեռային արջ, որը ծնվել է Գերմանիայում՝ Բեռլինի կենդանաբանական այգում։ Կնուտի ծնվելուն պես մայրը լքել է նրան, և մեծացրել է բուծողը։ Կնուտը նաև միակ բևեռային արջն էր, որը ծնվել և ապրել է Բեռլինի կենդանաբանական այգում: Կնուտի մասին լուրերը տարածվեցին աշխարհով մեկ և մեծ տարածում ունեցան գրավելով զբոսաշրջիկներին և բերեցին կոմերցիոն հաջողություններ[1]։
Կնուտը դարձավ «Կնուտմանիա» կոչվող զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնը, և դարձավ աշխարհում հայտնի: Կնուտի տեսքը տարածվեց խաղալիքների, տեսահոլովակների և գրքերի միջոցով, և Կնուտի շնորհիվ Բեռլինի կենդանաբանական այգու եկամուտը 2007 թվականին ավելացավ 30%-ով՝ հասնելով 5 միլիոն եվրոյի։ Սա ամենաբարձր շահույթն է եղել Բեռլինի կենդանաբանական այգու 163 տարվա պատմության մեջ[2]։
2011 թվականի մարտի 19-ին չորսամյա Կնուտը, որը տառապում էր էնցեֆալիտով, հանկարծամահ է եղել վանդակում՝ լճակ մտնելուց անմիջապես հետո։ Բայց սա միայն ենթադրություն է։ Սա ենթադրությունների մի մասն է, բայց կան նաև այլ ենթադրություններ։ Կնուտին խնամող մարդը, մահացել է 2008 թվականին և դրանից հետո նոր խնամակալ է եկելը։ Մեկ այլ ենթադրության համաձայն Կնուտը հուսահատության մեջ է ընկել այն մտքից, որ նախկին խնամակալը մահացել է, և ինքնասպան է եղել՝ խեղդվելով լճակում[3]: