Մասնակից:Ասյա Կնյազյան/Ավազարկղ 12
From Wikipedia, the free encyclopedia
Կլիմայական փոփոխությունները Աֆրիկայում լուրջ վտանգ կարող է ներկայացնել Աֆրիկայի համար`հանդիսանալով ամենախոցելի մայրցամաքներից մեկը կլիմայի փոփոխության հետևանքների պատճառով [1][2][3] Որոշ աղբյուրներ նույնիսկ համարում են Աֆրիկան որպես «Երկրի ամենախոցելի մայրցամաքը»[4][5]։ Այս խոցելիությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք ներառում են թույլ հարմարվելու կարողությունը, էկոհամակարգային ապրուստի միջոցներից մեծ կախվածությունը և գյուղատնտեսական արտադրության ավելի վատ զարգացած համակարգերը [6]։ էկոհամակարգային ծառայությունների վրա կլիմայի փոփոխության ռիսկերը, հավանաբար, ավելի ծանր հետևանքներ կարող են ունենալ Աֆրիկայում կյանքի և կայուն զարգացման հեռանկարների վրա:[7] Բարձր վստահությամբ, այն կանխատեսվեց IPCC-ի կողմից 2007 թվականին , որ աֆրիկյան շատ երկրներում և տարածաշրջաններում, գյուղատնտեսական արտադրությունը և պարենային անվտանգությունը, հավանաբար, լուրջ վտանգված կարող է լինել կլիմայական փոփոխության և կլիմայի փոփոխականության պատճառով[8]։ Այս ռիսկի կառավարումը իրենից պահանջում է մեղմացնել և փորձել հարմարվել այսպիսի ռազմավարությունների ինտեգրմանը՝ էկոհամակարգային ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև Աֆրիկայում գյուղատնտեսական արտադրության համակարգերի կառավարման մեջ:[9]
Առաջիկա տասնամյակների ընթացքում կլիմայի փոփոխությունից տաքացում է սպասվում Երկրի գրեթե ողջ տարածքներում, և գլոբալ միջին տեղումները կարող են ավելանալ:[10] Ներկա ժամանկներում Աֆրիկան միջին հաշվով ավելի արագ է տաքանում, քան մնացած վայրերը:.Մայրցամաքի զգալի մեծ տարածքները կարող են անբնակելի դառնալ կլիմայի փոփոխության արագ հետևանքների պատճառով, ինչը կարող է զգալի հետևանքներ ունենալ մարդկանց առողջության, պարենային անվտանգության և աղքատության վրա [11][12][13] Հնարավոր է , որ արևադարձային հատվածներում տարածաշրջանում եղանակը կլինի շատ ավելի փոփոխական: Համապատասխանաբար, Աֆրիկայում մակերևութային ջերմաստիճանը, ընդհանուր առմամբ, բարձացել է 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը մոտ 1 °C-ով, բայց տեղական մակարդակում մինչև 3 °C: Տեղումների ուսումնասիրված միտումները ցույց են տալիս տարածական և ժամանակային անհամապատասխանություններ, ինչպես և կանխատեսում էին:
Օրինակ, Քենիան խոցելի է կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Հիմնական կլիմայական վտանգներ կարող են հանդիսանալ երաշտներն ու ջրհեղեղները, որոնց ընթացիկ գործոնները կանխատեսում են ավելի ինտենսիվ և ավելի քիչ տեղումներով: Բացի այդ, այլ կանխատեսումներ ակնկալում են ջերմաստիճանի բարձրացման դեպքերում 0,5-ից 2°C-ով: Քենիայի Նայրոբիի մարդաշատ, քաղաքային բնակավայրերում ոչ ֆորմալ բնակավայրերի կամ «թաղամասերի» պայմանները կարող են ազդել կլիմայի փոփոխության վրա որի հետևանքով կարող են նաև շատանալ աղետները: Մասնավորապես, խոշոր ոչ ֆորմալ բնակավայրերի կենսապայմանները հաճախ ավելի տաք «միկրոկլիմա» են ստեղծում տնային շինանյութերի, օդափոխության բացակայության, սակավ կանաչապատված տարածքների, էլեկտրական էներգիայի և այլ ծառայությունների վատ հասանելիության պատճառով: Այս ոչ ֆորմալ թաղամասերում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը մեղմելու համար,կարևոր է շատ այդ բնակավայրերի արդիականացումը քաղաքաշինական գործունեության միջոցով, որոնք կառուցված են դիմակայելու կլիմայական պայմաններին
Հարմարվողականության ջանքերի առումով տարածաշրջանը որոշակի առաջընթաց է գրանցել:[14] Սա ներառում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մի քանի տարածաշրջանային ռազմավարությունների մշակում ու ընդունում, օրինակ՝ SADC Policy Paper Climate Change, և ջրի ոլորտի հարմարվողականության ռազմավարությունը: Բացի այդ, այլ ջանքեր են գործադրվել նաև կլիմայի փոփոխությանը հարմարվելու և բարելավելու ուղղությամբ, ինչպիսիք կարող են լինել Կլիմայի փոփոխության հարմարվողականության, մեղմացման ծրագիրը Արևելյան և Հարավային Աֆրիկայում [15]
Որպես 55 անդամ երկրների վերազգային կազմակերպություն՝ Աֆրիկյան միությունը 2014 թվականի[16] առաջ է քաշել 47 նպատակ և ինչպես նաև իրականացնել համապատասծխան գործողություններ մայրցամաքում ,որպեսզի կարողանան դիմակայել կլիմայական փոփոխություններին ։Միավորված Ազգերի գլխավոր քարտուղարը հայտարարել է Աֆրիկայի միաության հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին որպեսզի կարողանան պայքարել կլիմայական փափոխություններին։ Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատում է, որ հաշվի առնելով մայրցամաքի բնակչության աճը, Աֆրիկայում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար կպահանջվի տարեկան 1,3 տրիլիոն դոլար ֆինանսավորում: Արժույթի միջազգային հիմնադրամը նաև գնահատում է, որ 50 միլիարդ դոլար կարող է անհրաժեշտ լինել միայն կլիմայի հարմարվողականության ծախսերը հոգալու համար[17][18][19]։