Մասնակից:Ան Խաչատրյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ[n 1] (արաբ․՝ مُحمّد, [n 2] մոտ 570 թվական-8 հունիսի, 632 թվական)[1], մարգարե, իսլամի հիմնադիր[2]։ Ըստ իսլամական ուսմունքի, նա եղել է մարգարե, ով եկել էր ներկայացնելու և քարոզելու թաուհիդի (միաստվածության) մասին Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի նախկինում արված քարոզչությունները[2][3][4][5]։ Նա համարվում է իսլամի բոլոր հիմնական ուղղություններում Աստծո վերջին մարգարեն, չնայած այն բանի, որ ժամանակակից դավանանքները տարբերվում են այս կրոնից[n 3]։ Մուհամմադը ամբողջ Արաբական թերակղզին միավորեց մեկ մուսուլմանական պետության մեջ, և նրա ուսմունքը, ապրելակերպը և Ղուրանը ձևավորեցին իսլամական կրոնական հավատքի հիմքը։
Մուհամմադ Մուհամմադ իբն Աբդալլահ (արաբ․՝ مُحَمَّد بِن عَبد الله) | |
---|---|
Ծնվել է | 570 թվական |
Ծննդավայր | |
Մահացել է | 632 թվական |
Մահվան վայր | Մադինա, Հիջազ, Արաբիա (ներկայիս Սաուդյան Արաբիա) |
Ազգություն | արաբ |
Կրոն | Իսլամ |
Ամուսին |
|
Ծնողներ | Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտալիբ (հայր) Ամինա բինթ Վահբ (մայր) |
Երեխաներ |
|
Ստորագրություն Մուհամմադի ստորագրությունը |
Մուհամմադը ծնվել է մոտավորապես 570 թվականին (փղի տարի), արաբական Մեքքա քաղաքում։ Որբացել է վեց տարեկանում[6]։ Նրա խնամքով զբաղվել է հորեղբայրը` Աբու Թալիբը և նրա կինը` Ֆաթիմա Ասադը[7]։ Հետագա տարիներին աղոթելու համար նա պարբերաբար մի քանի գիշեր փակվել է Հիրա քարանձավում։ Երբ Մուհամմադը դարձավ 40 տարեկան, նա հայտնեց, որ քարանձավում իրեն է այցելել Գաբրիելը[8][9], որտեղ էլ առաջին հայտնությունն է ստացել Աստծուց: Երեք տարի անց` 610 թվականին[10], Մուհամմադը սկսեց հրապարակավ քարոզել այդ հայտնությունները[11]՝ հայտարարելով, որ «Աստված միակն է»[12], որն ամբողջությամբ իրեն տարավ գործողությունների ճիշտ ուղղուն[13], և որ ինքը Աստծո մարգարեն և սուրհանդակն է, ինչպես որ մյուս իսլամի մարգարեները[14][15][16]։
Մուհամմադը ձեռք բերեց մի քանի հետևորդներ և Մեքքայի բազմաստվածության կողմնակիցներից բազմաթիվ թշնամիներ։ Շարունակական հալածանքներից փախչելու համար նա իր հետևորդներից ոմանց 615 թվականին ուղարկեց Աքսումի թագավորություն, իսկ հետագայում` 622 թվականին, նա իր հետևորդների հետ միասին Մեքքայից տեղափոխվեց Մադինա: Այս իրադարձությունը՝ հիջրան, սկիզբ դրեց իսլամական օրացույցին, որը հայտնի է նաև որպես Հիջրայի օրացույց։ Մադինայում Մուհամմադը ցեղերին միավորեց Մադինայի սահմանադրության ներքո։ 629 թվականի դեկտեմբերին Մեքքայի ցեղերի հետ ութ տարի պարբերաբար կռվելուց հետո Մուհամմադը բանակը համալրեց 10.000 զինվորներով և գրավեց Մեքքան: Հաղթանակը կանխատեսելի էր, և Մուհամմադը քաղաքը գրավեց քիչ արյունահեղությամբ: 632 թվականին՝ Ֆարըվել (հրաժեշտի) ուխտագնացությունից վերադառնալուց մի քանի ամիս անց, նա հիվանդացավ և մահացավ: Նրա մահից հետո Արաբական թերակղզու մեծ մասն ընդունեց իսլամը[17][18]։
Հայտնությունները (դրանցից յուրաքանչյուրը հայտնի է ոչպես այա, «Աստծո նշան»), որոնց մասին հաղորդել է Մուհամմադը մինչ իր մահը, կազմեցինՂուրանի հատվածները. մուսուլմանների կարծիքով այն «Աստծո խոսք»-ն է, որի վրա էլ հիմնված է կրոնը: Բացի Ղուրանից, Մուհամմադի ուսմունքները (Սուննա) հիմնեցին Հադիսը, ինչպես նաև օգտագործվեցին որպես իսլամական օրենքների աղբյուր (տես՝ Շարիաթ)։