Մաչու Պիկչու
From Wikipedia, the free encyclopedia
Մաչու Պիկչու (/ˈmɑːtʃuː ˈpiːktʃuː/[1][2][3][4][5][6] կամ /-ˈpiːtʃuː/[3][7][8], Իսպաներեն արտասանություն՝ [ˈmatʃu ˈpi(k)tʃu][9], կեչուա՝ Machu Pikchu[10], թարգմանաբար «հին գագաթ»[11]), քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում` Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու[12]։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին՝ ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա[13][14], իշխում է Ուրուբամբա գետի հովտի վրա։ 2007 թվականին արժանացել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ կոչմանը[15]։
Հին Մաչու Պիկչու քաղաքի ավերակներ | |
Historic Sanctuary of Machu Picchu* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Պերու |
Տիպ | խառը |
Չափանիշներ | i, iii, vii, ix |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Լատինյան Ամերիկա և Կարիբներ |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7-րդ նստաշրջան) |
Համար | 274 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին[16], և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք[17]։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացան։ Մաչու Պիկչուի նմանությամբ բարձրալեռնային Չոկեկիրաո քաղաքը գոյատևել է ավելի երկար՝ մինչև 1570-ական թվականները։